Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
Ըստ Hindustan Times-ի՝ Հնդկաստանում մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով, նախնական տվյալներով, առնվազն 30 մարդ է զոհվել։
Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին,ավելի վաղ հաղորդվել էր, որ գնացքների բախման հետեւանքով տուժել է առնվազն 179 մարդ։
Գնացքների բախումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 19.20-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով ժամը 16.50-ին) Հնդկաստանի Բալասորե քաղաքի մոտակայքում։ Ուղևորատար գնացքը Կալկաթայից Չենայ էր գնում։ Կադրերում երևում է, որ չորս վագոններ դուրս են եկել ռելսերից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան