Մոսկվայում ընթանում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը
Մոսկվայում իր աշխատանք է սկսել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խումբը։
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մամուլի քարտուղար Անդրեյ Մատվեևը «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ խումբը հավաքվել է պետությունների ղեկավարների հանձնարարականով, որը տրվել է անցյալ շաբաթ Մոսկվայում կայացած հանդիպմանը։
Հիշեցնենք՝ մայիսի 25-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի առաջնորդների հանդիպումից հետո Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Օվերչուկն ասել էր, որ կողմերը պայմանավորվել են մեկ շաբաթից հանդիպել փոխվարչապետների մակարդակով «չլուծված խնդիրները վերացնելու համար»։ Օվերչուկը նշել էր, թե ինչ տեխնիկական չլուծված խնդիրներ են մնացել Հայաստանի և Ադրբեջանի միջև. «Սրանք տեխնիկական, բայց շատ կարևոր մանրամասներ են։ Խոսքը Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու ընթացակարգի մասին է։ Ինչպե՞ս է իրականացվելու սահմանային և մաքսային հսկողությունը։ Ահա այն հարցերը, որոնք փոխվարչապետները կքննարկեն մեկ շաբաթ անց Մոսկվայում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան