Արսեն Թորոսյանին հարցաքննելու անհրաժեշտություն կա. Սասուն Խաչատրյան
«Ըստ իմ ունեցած տեղեկությունների, դատական բոլոր ատյաններով որոշում է կայացվել, այդ որոշումն օրինական ուժի մեջ է մնացել, և կալանքը պետք է հանվեր», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս չեղարկվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տան վրա դրված կալանքը, որից հետո նա կարողացավ այն վաճառել։
Հարցին՝ առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանին արդյո՞ք ծանուցում ուղարկել են և հրավիրել հարցաքննության Cօvid-19-ի ժամանակահատվածում փողերի լվացման գործով՝ Ս. Խաչատրյանը պատասխանեց, որ տեղյակ չէ, թե քննիչն այս պահին ծանուցում ուղարկել է, թե ոչ, բայց, կարծում է, որ Արսեն Թորոսյանին հարցաքննելու անհրաժեշտություն կա։
Անդրադառնալով «մարտի 1»-ի գործին, նա ասաց, որ բոլոր բացահայտումների մասին խոսել է. «Այդ գործով գրեթե բոլոր իրեղեն ապացույցները, բազմիցս ասել եմ, կեղծվել են։ Հիմա ի՞նչ եք ուզում ես ասեմ»։
Ինչ վերաբերում է պետական բյուջե գումար վերադաձնելու մասին հարցին, Ս.Խաչատրյանն ասաց. «Այս պահին ունենք մեկ քրեական վարույթ, որով պետական բյուջե է վերականգնվել 250 միլիոն դրամ, 34 միլիարդ դրամի վնաս ունենք, որի վերականգնման ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել, այդ գումարի չափով կալանք է դրված ամբողջ գույքի վրա»։ Նա նշեց, որ 34 միլիարդի դեպքում գործ չունեն նախկին կամ ներկա պաշտոնյայի հետ, բիզնեսմեն է։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Թորոսյանը կհարցաքննվի
- Արսեն Թորոսյանը կոչ արեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին գործուղումներն այնպես կազմակերպել, որ չհամընկնեն ԱԺ գալու հետ
- Արսեն Թորոսյան. Ես երբեք չեմ ամաչել ո՛չ հորս, ո՛չ էլ մորս համար
- Ինձ հարցաքննության չեն կանչել. Արսեն Թորոսյան
- «Ժողովուրդ». Արսեն Թորոսյանի գործունեության մասով շրջանակն ընդլայնվում է՝ հասնելով առողջապահության նախարարություն
- «Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը խուսափում է թիմակիցների ու Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներից
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան