6-րդ հարկից երեխայի հետ նետված կինը զբաղվել է լրագրությամբ, նրան ամուսնության առաջարկն արվել է Հանրայինի եթերում. Hayastan.news
Հունիսի 1-ին Երևան քաղաքում կնոջ կողմից իր մանկահաակ երեխայի հետ շենքից ցած նետվելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեն հայտնում էր, որ 2023թ․ հունիսի 01-ին` ժամը 12:25-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օտերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի շենքերից մեկի հարկերից մեկից մայրը և երեխան ընկել են: Պարզվել է, որ Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան թաղամասի 29-ամյա բնակչուհին, որպես հյուր գտնվելով Սվաճյան փողոցի նշված շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում, ննջասենյակի պատուհանից իր մոտ 11-ամսական տղայի հետ ցած ներտվելու եղանակով ինքնասպան է եղել: Նույն օրը, ավելի ուշ, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ նշված շենքի բակից իրենց մոտ տեղափոխված երեխան, գիտակցության չգալով, մահացել է:
Hayastan.news-ին հայտնի է դարձել, որ մահացած կինը զբաղվել է լրագրությամբ, նրան ամուսնության առաջարկն արվել է Հանրային հեռուստաընկերության եթերում: Ամուսնությունից հետո հինգ ամիս բնակվել է Հայաստանից դուրս՝ ընտանիքով, վերջերս նշել է որդու տասը ամսականը և իր 29-ամյակը։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում կնոջ կողմից իր մանկահաակ երեխայի հետ շենքից ցած նետվելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
- Շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխված 11 ամսական երեխան գիտակցության չգալով մահացել է․ ԲԿ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան