Փլուզման վտանգ Վանաձոր քաղաքում
Հունիսի 2-ին, ժամը 13։11-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Դպրոցի փողոցում գտնվող նախկին վարժարանի շենքի հիմնական պատի վրա ճաք է առաջացել, առկա է պատի և տանիքի փլուզման վտանգ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ շենքի արտաքին պատի (մոտ 54 քմ) սալիկները մասամբ թուլացել են (մոտ 24 քմ)․ առկա է պատի և տանիքի փլուզման վտանգ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան