Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
Հայաստանի տարածքում հունիսի 2-ի ցերեկը, 3-ին, 5-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 4-ին և 6-7-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում ե, որ օդի ջերմաստիճանը հունիսի 2-3-ին աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 ասիճանով, 6-7-ին ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։
Երևանում հունիսի 2-3-ին, 5-ին քաղաքի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է, 4-ին և 6-7-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վրկ արագությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան