Փաշինյանն ու Ալիևը վերահաստատել են՝ փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. Ելիսեյան պալատ
Ելիսեյան պալատը հայտարարություն է տարածել Քիշնևում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների մասնակցությամբ հնգակողմ հանդիպման արդյունքներով։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս հինգշաբթի՝ հունիսի 1-ին, Քիշնևում կայացած Եվրոպական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության նախագահի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը վերահաստատել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված հանձնառությունը սահմանների ճանաչման վերաբերյալ Ալմա-Աթայի հռչակագրին:
Նրանք վերահաստատել են, որ փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Եվրոպացի առաջնորդները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին հավատարիմ մնալ իրենց ստանձնած բոլոր պարտավորություններին, մասնավորապես՝ հնարավորինս կարճ ժամկետներում ազատ արձակել ռազմագերիներն: Նրանք նաև ընդգծել են Եվրամիության դիտորդական առաքելության կարևորությունը՝ ի նպաստ Հայաստանի։ Վերջում կողմերն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների ներդրման կարևորությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել զերծ մնալ թշնամական ցանկացած հռետորաբանությունից և շեշտել խաղաղության վերադարձի ուղղությամբ ջանքերը շարունակելու կարևորությունը՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Մենք պատրաստ ենք Ադրբեջանին վերադարձնել գյուղերը
- ԱՄՆ պետքարտուղարություն. Երևանի ու Բաքվի միջև բաց երկխոսությունը կարևոր է առաջընթացի համար
- Շատ եմ ուզում մեր ապագա սերունդներին թողնել ՀՀ կադաստրի լրացված և ամբողջական վկայական. Փաշինյան
- Ճանապարհը սենց չի գնան, նենց կգնա. Փաշինյանը՝ անկլավների մասին
- Կարծես թե կողմերն ընդգծեցին, որ դեմ չեն սահմանագծման աշխատանքների համար որպես հիմք վերցվեն 1975 թ. քարտեզները. Փաշինյան
- ԵԽ նախագահն ամփոփել է իր, Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի և Շոլցի մասնակցությամբ հանդիպումը
- Փաշինյան-Ալիև-Միշել հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսին՝ Բրյուսելում
- Մեկ ու կես ժամ տևած Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումն ավարտվել է
- Քիշևնում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը
- Քիշնևում Փաշինյանը զրույցներ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ
- ԱՄՆ-ն՝ Ալիև-Փաշինյան հանդիպմանն ընդառաջ. Հույս ունենք արդյունավետ քայլ կլինի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին