Սենատը հավանություն է տվել ԱՄՆ պետական պարտքի շեմը բարձրացնելու օրինագծին
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել երկրի պետական պարտքի վերին թույլատրելի շեմի բարձրացման օրինագծին՝ երկրում դեֆոլտը կանխելու նպատակով, գրում է ՏԱՍՍ-ը։
Նախաձեռնությանը կողմ են արտահայտվել Կոնգրեսի Վերին պալատի 63 անդամ, դեմ ՝ 36-ը:
Չորեքշաբթի օրը փաստաթուղթը հաստատվել է Ներկայացուցիչների պալատի ձայների մեծամասնությամբ՝ այն ուղարկելով Սենատի քննարկմանը։
Փաստաթուղթն այժմ ստորագրության կուղարկվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։ Ամերիկացի առաջնորդը նախկինում բազմիցս կոչ է արել օրենսդիրներին հավանություն տալ օրինագծին:
Օրինագիծը նախատեսում է մինչև 2025 թվականի հունվար բարձրացնել պետական պարտքի առաստաղը՝ Հանրապետական կուսակցության առաջարկած բարեփոխումների դիմաց
Հարակից հրապարակումներ`
- Հնարավոր դեֆոլտը կարող է սարսափելի հետևանքներ ունենալ ԱՄՆ դոլարի և երկրի տնտեսության համար
- Բայդենը Մաքքարթիի հետ պայմանավորվել է պետական պարտքի և դեֆոլտի շուրջ
- ԱՄՆ պետական պարտքի՝ 31,5 տրիլիոնը գերեզանցելը կհանգեցնի դաշնային բյուջեի ամբողջական փլուզման
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան