Եթե դու ընտրել ես ստրուկի ու կապիտուլյանտի խայտառակ ճամփան, մի փաթաթի դա ազգիս վզին. Շարմազանովը՝ Փաշինյանին
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է.
«Նիկոլ, կլինի՞ կադաստրիդ վկայականը վերցնես ու գնաս շատ հեռու։
Հերիք է կտեր տաս, թե սերունդներին մշտական խաղաղություն- մաղաղություն ես բերելու։
Դու ու քո կաբինետի անդամն էիք ասում՝ նոր պատերազմ, նոր տարածքներ։
Դու էիր ասում՝ Ալիևի մասին նենց բան կասեմ, որ Ադրբեջանը ներսից կպայթի։
Բա պայթեցրու, դանակը ոսկորին է հասել, ու՞մ ես սպասում։
Ի՞նչ խաղաղություն։
Խաղաղությունը նվաճում ու պարտադրում են, ինչպես մինչևեւ քո իշխանության գալն էր։
Հավերժ ու մշտական խաղաղություն չկա։
Ամեն օր պետք է պայքարել ու պատրաստ լինել պայքարի։
Եթե՝չէ՞, ուրեմն կապրենք խաղաղ, բայց որպես ստրուկ ու կապիտուլյանտ։
Ես ազատ ու անկախ եմ ապրել ու ապրելու։
Եթե դու ընտրել ես ստրուկի ու կապիտուլյանտի խայտառակ ճամփան, մի փաթաթի դա ազգիս վզին»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Մենք պատրաստ ենք Ադրբեջանին վերադարձնել գյուղերը
- Ճանապարհը սենց չի գնան, նենց կգնա. Փաշինյանը՝ անկլավների մասին
- Կարծես թե կողմերն ընդգծեցին, որ դեմ չեն սահմանագծման աշխատանքների համար որպես հիմք վերցվեն 1975 թ. քարտեզները. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին