Պատմաբաններն այս գարունը կանվանեն անառակի վերջին գարուն, ուրանալու գարուն. Շարմազանով
«Ապագա պատմաբաններն այս գարունը կարող են անվանել ձախողման, խայտառակության, Արցախն ուրանալու, Ցեղասպանությունն ուրանալու գարուն։ Բայց, կարծում եմ, ապագա պատմաբանների ճնշող մեծասամսնությունն այս գարունը կանվանի անառակի վերջին գարունը»,- ասուլիսում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նա նշեց, որ անառակաբար Հայաստանի իշխող ռեժիմի, խունտայի ղեկավար Նիկոլ Փաշինյանը, նույն ինքը կապիտուլյանտն, այս գարնան ընթացքում արդեն բացահայտ, հրապարակային, առանց թաքցնելու հայտարարեց, որ Արցախն Ադրբեջան է և վերջ։
«Ինչո՞ւ ուրացման գարուն. Փաշինյանը եկել է իշխանության Արցախի անկախության միջազգային ճանաչման թեզով, իսկ այսօր հայտարարում է՝ Արցախն Ադրբեջան է և վերջ, և Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի անառակի գարնան ընթացքում չագուչն ու ամենավերջին մեխը խփեց Հայաստանի երրորդ հանրապետության վրա։
Նիկոլ Փաշինյանը մերժելով բոլոր օրենքները՝ սկսած Սահմանադրությունից, արդեն միանձնյա կերպով հայտարարել է Արցախն Ադրբեջան է և վերջ, իսկ մյուս կողմից հրաժարվել է Ցեղասպանության միջազգային ճանաչումից»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։
Նա պնդեց, որ այս իշխանությունը խաղաղության օրակարգ չի ներկայացնում, այլ կապիտուլյացիայի. «Քանի որ Հայաստանը ներկայացում է կապիտուլյանտն ու կապիտուլյատների շայկան, դժբախտաբար, արտաքին քաղաքական հիմնական խաղացողները ևս ողջունում են այդ կապիտուլյացիան»։
Հարակից հրապարակումներ`
- Եթե դու ընտրել ես ստրուկի ու կապիտուլյանտի խայտառակ ճամփան, մի փաթաթի դա ազգիս վզին. Շարմազանովը՝ Փաշինյանին
- Նիկոլը թռավ Արևմուտքի գիրկը, ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում, որպեսզի տարածաշրջանից հեռացնի Ռուսաստանին. Շարմազանով
- Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտվեց, վերջացավ. Զարեհ Սինանյան
- Եթե Փաշինյանն Արցախն ադրբեջանական է համարում, Շառլ Միշելն էլ Արցախը՝ ԼՂԻՄ է համարելու․ Շարմազանով
- Շարմազանով. Պատասխանեք Նիկոլին. համաձա՞յն եք Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում
- Շարմազանով. Փաշինյանն իր թրքահպատակ ելույթում քիչ էր մնում ներողություն խնդրի Թուրքիայից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին