Քաղաքական 14:51 02/06/2023 Հայաստան

ԱՄՆ վերջին հայտարարությունը ծառայելու է որպես «կանաչ լույս» Ադրբեջանի նախագահի համար. հայտարարություն

Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ մտահոգություն են հայտնել 2023 թվականի մայիսի 30-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության առնչությամբ՝ կապված Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ նույն թվականի մայիսի 28-ին հնչեցրած հայտարարությունների հետ։

Նրանք Մեթյու Միլլերի 2023 թվականի մայիսի 30-ի մամլո ասուլիսի վերաբերյալ  հայտարարություն են տարածել. 

«Մենք՝  քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ  կազմակերպություններս Հայաստանից, մեր խորը մտահոգությունն ենք հայտնում 2023 թվականի մայիսի 30-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության առնչությամբ՝ կապված Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ 2023 թվականի մայիսի 28-ին հնչեցրած հայտարարությունների հետ։

Մենք աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և կայուն կարգավորմանը հասնելու ջանքերին՝ հիմնված մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության  և հարգանքի վրա, ուստի խորապես վստահ ենք, որ Միացյալ Նահանգների վերջին հայտարարությունը ծառայելու է որպես «կանաչ լույս» Ադրբեջանի նախագահի համար՝ շարունակելու ուժի կիրառման և հայերի էթնիկ զտումների քաղաքականության հետագա գործողությունները։ Համարժեք արձագանքի բացակայությունը հիմք է դառնում վեճերի լուծման՝ ուժի կիրառման միջոցով պրակտիկայի նորմալացման համար, ինչը հակասում է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ ամրագրված սկզբունքներին:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջազգային իրավական կարգի էությունը վեճերի լուծման ընթացքում ուժի կիրառման բացառելն է: Մեր տարածաշրջանում առկա իրավիճակի և ներկայիս կարգի, ներառյալ մարդու իրավունքների համակարգը խաթարող լուրջ մարտահրավերների առկայության պայմաններում, կարևորագույն առաջնահերություն և  պատասխանատվություն է կանխել բռնապետական ռեժիմների կողմից շարունակվող ճգնաժամից օգուտներ քաղելը և  մարդու իրավունքների  կոպիտ խախտումների և ուժի կիրառման արդյունքում իրենց նպատակներին հասնելը:

Լռությունը, առավել ևս ողջունող հայտարարությունները, որոնք չեն մեկնաբանվում նախագահ Ալիևի ելույթի մնացած հատվածի և նախկինում նրա ռասիստական ելույթների համատեքստում, հաստատում են «նոր նորմալը»՝ ուժի կիրառումը միջազգային միջնորդությամբ բանակցությունների փոխարեն: Հակամարտության կարգավորման համար անկեղծ բանակցությունները խրախուսելու փոխարեն՝ նման հայտարարությունները քաջալերում են Ադրբեջանին շարունակել ուժի կիրառումը իր նպատակներին հասնելու համար և թույլ են տալիս Ադրբեջանի նախագահին պարծենալ միջազգային գործընկերների կողմից իր վարքագծի աջակցությամբ և հավանությամբ։

Սա  է նախագահ Ալիևի ելույթում «համաներման» առաջարկի համատեքստը.

«Մենք պարզապես համբերություն ենք ցուցաբերում։ Սակայն բոլորը հիանալի գիտեն, որ մենք այսօր ունենք բոլոր հնարավորությունները այդ տարածաշրջանում ցանկացած օպերացիա իրականացնելու։ Ուստի «խորհրդարանը» պետք է լուծարվի, իրեն «նախագահ» կոչող տարրը պետք է հանձնվի, բոլոր «նախարարները», «պատգամավորները» և մյուսները հրաժարվեն իրենց պաշտոններից։ Միայն այդ դեպքում կարելի է ընդառաջել նրանց։ Միայն այդ դեպքում կարելի է խոսել համաներման մասին»։

«Կա՛մ վիզը կծռեն ու իրենք կգան, կամ  ամեն ինչ այլ կերպ կզարգանա այսուհետ։ Ուստի նրանք կարող են համաներման հույս ունենալ միայն այն դեպքում, եթե կամավոր վայր կողմ դնեն իրենց բոլոր կեղծ պարտականությունները և դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար։ Մենք կհետևենք դրան: Խոսքս վերջնական է, և դա բոլորին է հայտնի և՛ Ադրբեջանում, և՛ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում։ Մենք անում ենք այն, ինչ ասում ենք: Մեր ոչ մի բառ, ինչպես ասում են, օդում չի մնացել ու չի էլ մնա ապագայում... Նրանք բազմաթիվ հնարավորություններ են բաց թողել, մի շարք հնարավորություններ, ու ամեն անգամ, ինչպես ասում են, ստիպված ենք եղել՝ գլխներին տալ՝ խելքի բերելու համար»։

Նա նաև անդրադարձել է  Հայաստանին. «Նրանք [հայերը] պետք է ընդունեն մեր պայմանները։ Եթե սահմանազատում չեն ուզում, սահմանազատում չի լինի։ Սահմանը կլինի այնտեղ, որտեղ մենք ենք ասում. նրանց ոչ ոք չի օգնի, ոչ թոշակի անցած ֆրանսիացի ոստիկանները, ոչ մեկ ուրիշը։ Նրանք չպետք է մոռանան, որ այստեղից երևում են հայկական գյուղերը»:

Նախագահ Ալիևն իր մոտեցումը բացատրել է դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 24-ին. «Ոչ ոք չի կարող ազդել մեզ վրա։ Կոչեր կարող են լինել, ինչ-որ հայտարարություններ լինել, բայց դրանց վրա ուշադրություն դարձնել պետք չէ։ Մենք այս կոչերին պատասխանում ենք պարզապես քաղաքական քաղաքավարությունից դրդված։ Բայց սա մեր դիրքորոշումն ամենևին էլ չի փոխի»։

Պետքարտուղարության կողմից ողջունված «համաներման» քննարկման վերաբերյալ նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան ուժի կիրառման և մարդու իրավունքների հետագա ոտնահարման ևս մեկ ակնհայտ սպառնալիք ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ընտրված ղեկավարության, այլև ամբողջ բնակչության նկատմամբ։ Ավելին, առաջիկա շաբաթներին ուժի կիրառման սպառնալիքները տարածվել են Ադրբեջանի կառավարության հետ փոխկապակցված  սոցիալական ցանցերի ալիքներով:

Գնահատելով հակամարտության կարգավորման գործում ԱՄՆ-ի ներգրավվածությունը՝ ակնհայտ է, որ մինչև այժմ գործադրված ջանքերը հետ չեն պահել Ադրբեջանին  իր ագրեսիվ քայլերից, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայությունը վերացնելուն։ Էթնիկ զտումների ամենօրյա սպառնալիքը նվազեցնում է Հարավային Կովկասում իրական և կայուն խաղաղություն հաստատելու հնարավորությունները։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններն ապարդյուն կլինեն, եթե Լեռնային Ղարաբաղը հայաթափվի իր բնիկ ժողովրդից՝ հայերից:

Չնայած ընթացող խաղաղ բանակցություններին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հռետորաբանությունը գնալով ավելի ռազմատենչ է դառնում և լրջորեն խաթարում է վստահությունը խաղաղ գործընթացի նկատմամբ և հանգեցնում է կանոնավոր ռազմական սրացման՝ զոհերով։ Երկու կողմերից առնվազն 40 մարդ սպանվել և վիրավորվել է 2023 թվականի մարտից ի վեր։ Միայն խաղաղության համաձայնագիր կնքելը հանուն միայն խաղաղության համաձայնագիր ունենալու ինքնին վերջնական նպատակ չպետք է լինի: Խաղաղությունը կլինի տեւական և կայուն, եթե այն հիմնված լինի ուժի չկիրառման, մարդու իրավունքների իրական հարգանքի և արդարության ապահովման արդյունավետ երաշխիքների վրա։

Ռուսաստանի միջնորդությամբ 2020 թվականի նոյեմբերի 9-ի  հրադադարի մասին եռակողմ հայտարարությամբ սահմանված երաշխիքները ներկայումս ձախողված են։ Հայ ռազմագերիներին վերադարձնելու, հումանիտար հարցերը լուծելու, հրադադարի պահպանման և տրանսպորտային բաց հաղորդակցությունների մասին պայմանավորվածություններն Ադրբեջանի կողմից չեն պահպանվել։ Փոխարենը, մենք ականատես եղանք ուժերի աճող անհամաչափության, Ադրբեջանի կողմից աճող ատելության և ռազմատենչ հռետորաբանության, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնական իրավունքներից և հիմնարար ազատություններից զրկելուն։ Հենց այս համատեքստում են արվում «համաներման մասին նկատառումները»։

Այն իրավիճակում, երբ Ադրբեջանի կողմից ոտնահարվում են Լեռնային Ղարաբաղի  ողջ բնակչության տարրական իրավունքները, երբ նրանց պատանդ են վերցրել, համաներման հարցը չէ, որ պետք է քննարկվի։

Ադրբեջանում մարդու իրավունքների ծայրահեղ վատ իրավիճակի և ՄԱԿ-ի և տարածաշրջանային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից հայերի նկատմամբ ատելություն հրահրելու մեծաթիվ արձանագրությունների պայմաններում մենք լրջորեն մտահոգված ենք մարդու, հատկապես հայերի իրավունքները հարգելու այդ երկրի կարողությունների և իրական կամքի համար: Պատերազմ հրահրող բռնապետական Ադրբեջանի քաջալերումը կհանգեցնի հետագա արյունահեղության և հաստատապես չի հանգեցնի տարածաշրջանում արժանապատիվ և կայուն խաղաղությունը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է ունենա դիվանագիտական և քաղաքական լուծում՝ բնիկ հայ բնակչության անվտանգության ամուր երաշխիքներով, գործուն մեխանիզմներով՝ ապահովելու  նրանց խաղաղ կյանքն իրենց տներում և իրացնելու իրենց հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

Այս առումով մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգների կառավարությանը.

- Զերծ մնալ հայտարարություններից, որոնք կարող են քաջալերել Ադրբեջանի ղեկավարությանը  ուժի կիրառման կամ դրա սպառնալիքին դիմելու համար,

- Ակտիվացնել ջանքերը՝ ուղղված մարդասիրական խնդիրների լուծմանը, ներառյալ Ադրբեջանի կողմից կալանավորված բոլոր հայ գերիների և քաղաքացիական անձանց անհապաղ և անվերապահ հայրենադարձումը,

- Ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ վերականգնելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով, ինչպես նշված է ՄՔԴ-ի որոշման մեջ.

- Աջակցել Լեռնային Ղարաբաղի ներսում միջազգային խաղաղապահ առաքելության՝ այդ թվում   Լաչինի միջանցքում ներկայությանը, որպեսզի երաշխավորվի տեղում իրավիճակի անաչառ մոնիտորինգը, պարբերական և հրապարակային հաշվետվությունը միջազգային հանրությանը և ծառայի որպես անվտանգության էական երաշխիք տեղացի բնակչության համար։ 

- Աջակցել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև մարդու իրավունքների վրա հիմնված միջազգային մեխանիզմի ստեղծմանը.

- Աջակցել մարդու իրավունքների սկզբունքներին համապատասխան սահմանազատման և սահմանագծման գործընթացին

- ԱՄՆ օրենսդրությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների և պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու համար, այդ թվում՝ սանկցիաների կիրառման միջոցով։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը

«Ասպարեզ» ակումբը

Հանրային լրագրության ակումբ»։ 


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}