Արամ Խաչատրյանի երաժշտությունն աշխարհում չի հնչում բավարար մակարդակով. Արա Խզմալյան
«Հոբելյանական այս միջոցառումները մեզ համար ունեն իրականում ռազմավարական նշանակություն»,- կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակի առիթով հոբելյանական ծրագրերին և միջոցառումներին նվիրված մամուլիսում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։
Նրա խոսքով, իսկապես Արամ Խաչատրյանի երաժշտությունն աշխարհում չի հնչում բավարար մակարդակով և երաժշտական այն հարթակներում, որ ուզում են։
«Արամ Խաչատրյանի ստեղծագործական ժառանագությունը վերաիմաստավորելու, միջազգայնորեն դիրքավորելու ուղղությամբ լրջագույն աշխատանք ունենք տանելու։ Սա կարևոր է ոչ միայն միջազգային առումով, նաև ներպետական, ընդհանրապես հանրային տրամադրությունների տեսակետից»,- ասաց փոխնախարարը։
Նա հայտնեց, որ Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների համար հատկացվել է ավելի քան 530 միլիոն դրամ։ Միջոցառումներում ընդգրկված են բոլոր առաջատար ստեղծագործական խմբեր, նվագախմբեր՝ ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, պետական սիմֆոնիկ նվագախումբը, պետական կամերային նվագախումբը, օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, պետական ֆիլհարմոնիան և այլ կառույցներ։ Միջացառումների աշխարհագրությունը, ըստ Խզմալյանի, շատ տրամադրող է՝ հարևան Վարաստանից սկսած մինչև ԱՄՆ, Կանդանա, Ֆրանսիա, Գերմանիա։
«Երբ մենք խոսում ենք ժառանգության հանրահռչակման, մարդու անունը բարձր պահելու մասին, առաջին հերթին այդ մարդու ստեղծագործությունների կատարումները նկատի ունենք։ Եթե կատարենք Արամ Խաչատրյան, ուրեմն մենք մեր գործը կատարած կլինեն, մեր պարտքը մեր մեծագույն երևույթի հանդեպ տված կլինենք»,- ասաց Խզմալյանը։
Նա նաև նշեց, որ Արամ Խաչատրյանի մասին օտար լեզուներով շատ քիչ բան կա հրատարակված։ Այդ բացը լրացնելու համար, Արա Խզմալյանի հաղորդմամբ, նախաձեռնել են տարբեր լեզուներով պատկերագրքի հրատարակում, որը նույնպես կնպաստի կոմպոզիտորի ժառանգության հանրայնացմանն ու միջազգայնացմանը։
Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանը ծնվել է 1903 թ. հունիսի 6-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան