Հորդանանում ամենասպասված իրադարձություններից մեկն այս անգամ նաև տարածաշրջանային քաղաքականության համար բավականաչափ ուշագրավ բաղադրիչ ունի․ Պետրոսյան
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է․
«Աշխարհն աշխարհով, մենք մեր Բրյուսել-Մոսկվա-Քիշնև օրակարգերով, բայց Մերձավոր Արևելքի այս օրերի թոփ թեման Հորդանանի թագաժառանգ արքայազն Հուսեյն բին Աբդալլահի և Սաուդյան Արաբիայի քաղաքացի, ճարտարապետ Ռաջուա Ալ Սաիֆի ամուսնական արարողությունն է։
Հորդանանում ամենասպասված իրադարձություններից մեկն այս անգամ նաև տարածաշրջանային քաղաքականության համար բավականաչափ ուշագրավ բաղադրիչ ունի...
Արքայական ավանդույթի, նրբաճաշակ շքեղության և զուսպ չափավորության սինթեզով պարուրված Ամմանի Զահրան արքայական պալատի միջոցառումները կլանել էին ոչ միայն հորդանանցիների, այլև ողջ տարածաշրջանի արաբ հասարակությունների ուշադրությունը։
Հ.Գ. Գրառմանը կից լուսանկարներն արվել են Ձեր խոնարհ ծառայի կողմից»։