Արցախում անասնաբուծության ոլորտի ծրագրերն ընթացքի մեջ են
Մայիսի 10-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության ոլորտի պատասխանատուները «Արցախի Հանրապետությունում սպանդանոցների, անասնաբուծական մթերքների և հումքի վերամշակման արտադրամասերի, անասնաշենքերի, ձկնաբուծարանների (խեցգետնաբուծարանների), սնկանոցների կառուցման, վերակառուցման ու վերանորոգման արժեքի մասնակի սուբսիդավորման ծրագրի» շրջանակում ստացված հայտերի հիման վրա ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով եղել են հանրապետության մի շարք համայնքներում:
Ըստ ԱՀ ԳՆ աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Ռադիկ Գևորգյանի, ընդունվել են բավականին մեծ թվով հայտեր՝ անասնաշենքերի և ձկնաբուծարանների կառուցման, վերակառուցման և վերանորոգման վերաբերյալ, որոնցից գերակշռող մասին տրվել է դրական եզրակացություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան