Արցախի ՄԻՊ-ը ծանոթացել է աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոնի երեխաների պահման պայմաններին
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն այցելել է Ստեփանակերտի «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ և Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում գործող աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոն: Այս մասին տեղեկացնում են Արցախի ՄԻՊ-ից։
«Պաշտպանը շնորհավորել է հաստատություններում գտնվող երեխաներին, ծանոթացել երեխաների պահման և խնամքի պայմաններին, ինչպես նաև վերահաստատել ՄԻՊ աշխատակազմի պատրաստակամությունը նպաստելու երեխաների` այդ թվում հաստատություններում գտնվող սաների իրավունքների պաշտպանության վրա շրջափակման ծանր հետևանքները հնարավորինս մեղմացնելու ջանքերին»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան