Հայկ Մելիքյանի մենահամերգով Կամերային երաժշտության ազգային կենտրոնում կմեկնարկի խաչատրյանական տարին
Խաչատրյանական տարվա արժանի մեկնարկ՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնում։ ՀՀ վաստակավոր արտիստ, անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանը հունիսի 14-ին հանդես է գալու բացառիկ ծրագրով՝ ներառելով խաչատրյանական գլուխգործոցներ, դաշնամուրային փոխադրումներ, ինչպես նաև Խաչատրյանի արվեստի վրա անշեջ հետք թողած աշուղական երաժշտության դաշնամուրային մեկնաբանություններ և հայ դասականների գոհարներ։ Այս մաիսն հայտնում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնից։
Համերգը տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։
«Խաչատրյանը մի ողջ դպրոց է ու ազգային ինքնություն. նա խոսեց հայերեն, բայց նրա լեզուն հասկացավ ողջ աշխարհը։ Այս հայեցակարգը մտքումս պատրաստել եմ հատուկ մի ծրագիր՝ նիրված Մեծ կոմպոզիտորի 120-ամյակին։ Սրտումս առանձնահատուկ թրթիռ է և մեծ պատասխանատվություն։ Հունիսի 14-ը զուտ մենահամերգ չէ, այլև՝ մի ողջ տոնախմբություն»,-նշում է Հայկ Մելիքյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան