Ըստ թուրքական NTV-ի՝ հավանական է, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցի Էրդողանի երդմնակալության արարողությանը
Նիկոլ Փաշինյանը հնարավոր է, որ հունիսի 3-ին ժամանի Անկարա՝ մասնակցելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ուրբաթ օրը հայտնել է թուրքական NTV հեռուստաալիքը։
Մայիսի 28-ին նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ձայների նախնական հաշվարկից հետո Փաշինյանը Twitter-ի իր էջում շնորհավորել էր Էրդողանին՝ պատրաստակամություն հայտնելով միասին աշխատել պետությունների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման համար։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը կմեկնի Թուրքիա՝ Էրդողանի երդմնակալության
- Հունաստանի արտգործնախարարը կմասնակցի Թուրքիայի նախագահի երդմնակալությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան