Պեսկով. Կրեմլն ի գիտություն է ընդունում Հայաստանի դիրքորոշումն ուկրաինական հակամարտության հարցում
Կրեմլն ի գիտություն է ընդունում Հայաստանի դիրքորոշումն ուկրաինական հակամարտության վերաբերյալ, դրանում կան որոշակի նրբերանգներ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մենք դա ի գիտություն ենք ընդունում։ Դա կարևոր հայտարարություն է։ Մենք գիտենք, որ Ուկրաինայի շուրջ կոնֆլիկտի վերաբերյալ Հայաստանի մոտեցումներում կան որոշակի նրբերանգներ, մենք դրանք հաշվի ենք առնում, գիտենք։ Բայց, անկասկած, մենք շարունակում ենք զարգացնել մեր դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը CNN primanews հեռուստաընկերության տված հարցազրույցում ասել էր. «Դուք ասացիք, որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք: Իհարկե, սրա մասին երբեք բարձրաձայն չի ասվել, բայց կարծում եմ՝ դա տեսանելի է. Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք: Եվ մեր զգացումն այդ պատերազմից, այդ հակամարտությունից՝ անհանգստություն է, որովհետև դա ուղիղ ազդում է մեր բոլոր հարաբերությունների վրա»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան