Վրաստանում ջրծաղիկ հիվանդության դեպքեր են գրանցվել
Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերով փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով, Վրաստանում ջրծաղիկի դեպքեր են գրանցվում, սակայն տագնապալի առիթ չկա։
Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Գաբունիան նշել է՝ փոքր երեխաների մոտ դեպքերի գերակշիռ մասը մեղմ է ընթանում։
«Ջրծաղիկ հիվանդության դեմ պատվաստումը ներառված չէ սովորական օրացուցային պատվաստումների ձևաչափում, և շատ երկրներ, ինչպես Վրաստանը, չեն անդրադառնում դրան: Պատվաստումը խորհուրդ է տրվում միայն այն դեպքում, եթե մեկ տարվա ընթացքում միաժամանակ պատվաստվի բնակչության 80 տոկոսը, ինչը, ըստ մասնագետների՝ գործնականում անհնար է։ Թերի պատվաստումը, ընդհակառակը, կմեծացնի ռիսկերը։
Այս դեպքում մեզ համար հիմնական սկզբունքն այն է, որ եթե երեխան ունի ջրծաղիկ, պետք է մնա տանը և ընտանեկան բժշկի հսկողության տակ։ Մեծահասակների մոտ ավելի լուրջ և ուշագրավ է ջրծաղիկի վիճակը։ Ուստի, ամեն դեպքում, եթե չափահասը ջրծաղիկ ունի, ապա արագ արձագանքման համար պետք է դիմի ինֆեկցիոն հիվանդանոց»,- նշել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան