Զգալի առաջընթաց կա Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում․ ՌԴ փոխվարչապետ
Մոսկվայում նախօրեին կայացած Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստին զգալի առաջընթաց է գրանցվել Անդրկովկասի հանրապետությունների միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ համաձայնեցման հարցում։ Ինտերֆաքսի հաղորդմամբ, այս մասին ասել է Ալեքսեյ Օվերչուկը։
Նա նշել է, որ ի թիվս այլ հարցերի, կողմերը «համընդհանուր փոխըմբռնման են եկել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում»։
Նշվում է, որ «բանակցությունների արդյունքների մասին կզեկուցվի Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարներին»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպմանը ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում
- Մոսկվայում ընթանում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան