Բորել. Առանց Արևմուտքի աջակցության Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի մի քանի շաբաթից
ԵՄ արտաքին ծառայության ղեկավար Խոսեպ Բորելը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել մի քանի շաբաթից, եթե Արևմուտքը դադարեցնի ռազմական աջակցությունը Կիևին։ Նար խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը:
«Ես գիտեմ, թե ինչպես վերջ տալ Ուկրաինայում պատերազմին: Դա շատ հեշտ է: Մենք դադարեցնում ենք Ուկրաինային ռազմական աջակցությունը, և պատերազմը կավարտվի մի քանի շաբաթից»,-ասել է նա շաբաթ օրը Սինգապուրում Շանգրի-Լա երկխոսության ֆորումում, որի հեռարձակումն իրականացվել է ֆորումի կայքում։
Միևնույն ժամանակ Բորելը հետաքրքրվել է, թե կոնկրետ այս դեպքում ինչպես կավարտվի Ուկրաինայի հակամարտությունը։ «Կարևո՞ր է դա, թե՞ ոչ, եթե դա կարևոր է, ապա մենք չենք կարող դադարեցնել ռազմական աջակցությունը Ուկրաինային, քանի որ մենք չենք ուզում մի աշխարհ, որը կդառնա կապիտուլյացիայի աշխարհ, աշխարհ, որը Ուկրաինան կդարձնի երկրորդ Բելառուսը», -ասել է նա:
«Հարցն այն չէ, որ ավարտենք պատերազմը, այլ այն, թե ինչպես մենք պետք է ավարտենք պատերազմը»,-հավելել է Բորելը, ընդգծելով, որ Արևմուտքը կշարունակի ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային հենց այն պատճառով, որ ցանկանում է խաղաղություն Ուկրաինայում։
Հարակից հրապարակումներ`
- Բորել. ԵՄ-ն շարունակում է ներգրավված լինել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության ապահովման գործում
- 2014 թվականից ի վեր ԵՄ-ն 30%-ով ավելացրել է իր ռազմական ծախսերը․ Բորել
- ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության որոշումը կախված է ոչ թե Յենս Ստոլտենբերգից, այլ ՆԱՏՕ-ի անդամներից. Բորել
- Բորել. Թբիլիսիում բողոքի ցույցեր հրահրած օտարերկրյա գործակալների մասին օրենքն անհամատեղելի է ԵՄ արժեքների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները