Էստոնիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի լայնածավալ զորավարժությունները
Էստոնիայում շաբաթ օրը մեկնարկել են ՆԱՏՕ-ի Baltops 23 լայնածավալ ռազմածովային զորավարժությունները, որին մասնակցում են դաշինքի ավելի քան 30 ռազմանավ: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ զորավարժությունների մեկնարկի մասին հայտնել է Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը։
Էստոնիայի ռազմածովային նավատորմի հրամանատար կոմոդոր Յուրի Սասկայի խոսքերով, Baltops-ի այս զորավարժությունները կմնան պատմության մեջ, քանի որ Էստոնիան նախկինում երբեք ՆԱՏՕ-ի այդքան նավեր չի ընդունել:
«Զորավարժությունների համար Էստոնիա են ժամանել ՆԱՏՕ-ի և դաշինքի գործընկեր երկրների ավելի քան 30 ռազմանավ: Այս տարի դաշնակիցներ ԱՄՆ-ից, Շվեդիայից, Լեհաստանից, Նիդեռլանդներից, Իտալիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Դանիայից, Իսպանիայից, Լիտվայից, Լատվիայից բացի զորավարժություններում ներկայացված են Ֆինլանդիան և Նորվեգիան: Ամենամեծ նավը ԱՄՆ 6-րդ նավատորմի USS Mount Whitney (LCC 20) ավիակիրն է»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Baltops-ը ամենամյա միջազգային զորավարժություններն անցկացվում են 1972 թվականից: Զորավարժությունների նպատակն է բարելավել մասնակից երկրներին Բալթիկ ծովի տարածաշրջանում ցամաքային, օդային և ծովային գործողություններ իրականացնելու ունակությունները։ Զորավարժությունների կազմակերպման համար պատասխանատու է ԱՄՆ ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան Շվեդիային ՆԱՏՕ շուտափույթ մուտք գործելու հույսեր չի թողնում
- Անդրադարձել է կատարվել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը․ ԱԳՆ
- Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը կկայանա հունվարի 12-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան