Իսրայելի բանակը հայտնել է Եգիպտոսի հետ սահմանի մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով երկու զինվորի մահվան մասին
Երկու իսրայելցի զինվոր սպանվել են շաբաթ առավոտյան՝ Եգիպտոսի սահմանի մոտ տեղի ունեցած անվտանգության միջադեպի հետևանքով։ Այդ մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Այսօր առավոտյան տարածաշրջանային Պարանի բրիգադի պատասխանատվության տարածքում (Եգիպտոսի հետ սահմանի մոտ) անվտանգային միջադեպ է տեղի ունեցել։ Իսրայելի պաշտպանության բանակի երկու զինծառայող՝ տղամարդ և կին, գնդակահարվել են սահման»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասված է հաղորդագրությունում։
Մամուլի ծառայությունը հավելել է, որ «միջադեպը դիտարկվում է», բանակային ստորաբաժանումները «որոնումներ են իրականացնում այդ տարածքում»։
Շաբաթ օրը ավելի վաղ զինվորականները հայտնել էին Եգիպտոսի հետ սահմանի մոտ զինված հարձակվողի հետ փոխհրաձգության մասին։ Զինվորները պատասխան կրակ են բացել և վնասազերծել հարձակվողին։
Հարակից հրապարակումներ`
- Եգիպտոսում ավազամրրիկը 4 մարդու կյանք է խլել
- Իսրայելական բանակը հաղորդում է Եգիպտոսի հետ սահմանին փոխհրաձգության մասին