Փաշինյանը հերթական անգամ մանիպուլացնում էր մեր հասարակությանը. Պարսյան
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է.
«Քիշնևում հայկական համայնքի հետ կայացած հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մանիպուլացնում էր մեր հասարակությանը՝ ասելով, որ Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման շրջանակում քննարկվել է նաև Տիգրանաշենով չանցնելու տարբերակը, ինչը իրականությանը չի համապատասխանում։ Նույնիսկ Երասխը շրջանցող տեսական տարբերակի պարագայում այդ ճանապարհը պետք է անցներ Տիգրանաշենով։
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի» Տրանշ 4-ի (Արտաշատ-Քաջարան 304կմ, Քաջարան-Ագարակ 42կմ) տեխնիկատնտեսական նախագիծը իրականացրել է «Սպեա Ինջեներիա Եվրոպեա» և «ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում» իտալական ընկերությունների համատեղ կազմակերպությունը, որի ղեկավարը նշում է, որ կառուցման ընթացքում Արտաշատից Սիսան հատվածում առկա ճանապարհից շեղումներ քիչ կլինեն: Այս հատվածներում մեծամասամբ անհրաժեշտ կլինի լայնացնել գոյություն ունեցող ճանապարհը՝ ապահովելով դրա համապատասխանելիությունը առաջին կարգի բետոնապատ ճանապարհի չափանիշներին: Իսկ Սիսիանից Քաջարան հատվածի համար, որն ամենաբարդն է, դիտարկվում է ամբողջովին նոր ծրագիր»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրանաշենին սպասվում է շատ ավելի վատ ճակատագիր, քան Շուռնուխինն է. Արթուր Խաչատրյան
- «Տիգրանաշենի դերն ամենևին էլ գերագնահատված չէ, այն իրոք ռազմավարական նշանակության ճանապարհի կարևորագույն հատված է»
- Ճանապարհը սենց չի գնան, նենց կգնա. Փաշինյանը՝ անկլավների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան