ՏԱՍՍ.Էրդողանը երդմնակալության ժամանակ հարգարժան հյուրերի թվում չի հիշատակել Փաշինյանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը չդիմեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, երբ թվարկում էր երդմնակալության արարողությանը մասնակցող այլ պետությունների և կառավարությունների ղեկավարների ցուցակը։
Նախագահական համալիրից ՏԱՍՍ-ի թղթակցի փոխանցմամբ՝ Էրդողանը երախտագիտության խոսքեր է ասել և ողջունել մի շարք երկրների նախագահներին ու կառավարությունների ղեկավարներին, մասնավորապես՝ Ադրբեջանի, Բուլղարիայի, Վենեսուելայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Պակիստանի և Ուզբեկստանի նախագահներին և կառավարությունների ղեկավարներին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին, աֆրիկյան մի շարք երկրների ղեկավարներին։ Այդ պահին թուրքական պետական TRT հեռուստաալիքը հյուրեր է ցուցադրել, իսկ կադրում հայտնվել է Փաշինյանը։
Էրդողանի կինը և օգնականները, ըստ երևույթին, հուշել են, որ նա մոռացել է ինչ-որ մեկին շնորհակալություն հայտնել։ Դրանից հետո նա դիմել է որոշ քաղաքական գործիչների, ինչպես նաև նախագահի նախկին թեկնածու Սինան Օգանին, սակայն Փաշինյանին այդպես էլ չի հիշատակել։
Էրդողանը նշել է, որ «բոլոր հյուրերին թվարկելու համար ժամանակ չի հերիքի, և մենք ստիպված կլինենք նորից ելույթ ունենալ»։
«Ժամանակը սուղ է, մենք բոլորս հնարավորություն կունենանք ավելի ուշ խոսել հանդիսավոր ընթրիքի ժամանակ», -ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը ներկա է գտնվել Էրդողանի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը
- Ալիևը տիկնոջ հետ առաջին շարքում, Փաշինյանը՝ երկրորդ
- Փաշինյանը Թուրքիայում է
- Փաշինյանը գնացել է, որ անձամբ Էրդողանի թրի տակով անցնի. Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին