ԱԳՆ. Հայաստանը կիսում է Հնդկաստանի եղբայրական ժողովրդի վիշտը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Հնդկաստանին ցավակցություն է հայտնել Օդիշա նահանգում տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ:
«Խորապես վշտացած ենք Օդիշա նահանգի Բալասորե քաղաքում տեղի ունեցած ողբերգական վթարից: Հայաստանը կիսում է Հնդկաստանի եղբայրական ժողովրդի վիշտը: Մեր սրտանց ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»,- ասվում է ՀՀ ԱԳՆ-ի թվիթերյան գրառման մեջ:
Հնդկաստանում երեկ երեկոյան միմյանց են բախվել երեք գնացք, որոնցից երկուսն ուղևորատար, մեկը՝ բեռնատար։ Բախման հետևանքով մահացածների թիվը հասել է 288-ի, տուժել է ավելի քան 900 մարդ: