Հայաստանի իշխանությունը հանդես է գալիս այնպիսի դիրքերից, ինչը միայն բարենպաստ վիճակ է ստեղծում Ադրբեջանի լկտիության առումով. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Վերջին 3 օրերին ադրբեջանական քարոզչական մեքենան կրկին ակտիվացել է` դրսևորվելով երկու ուղղություններով:
Առաջին, Արցախի ու Հայաստանի ուղղությամբ հրադադարի խախտումներ հրահրելով փորձում է իրավիճակի պատասխանատվությունը բարդել հայկական զինուժի վրա:
Երկրորդ, արդեն քանի օր է Ադրբեջանից հրապարակվում է Իվանյան (նախկ. Խոջալու) բնակավայրի հարևանությամբ գտնվող զորավարժարանից` ԱԹՍ-ից արված կադրեր, որտեղ երևում է կրակային պատրաստություն իրականացնող հայկական փոքր ստորաբաժանումներ:
Ադրբեջանի` ամենօրյա ռազմական հոխորտանքների, հայաստանյան իշխանության փախուստի և միջազգային հանրության լռության պայմաններում, Արցախի ինքնապաշտպանության խնդիրը մնացել է այնտեղ ապրող մեր հայրենակիցների վրա:
Ինժեներական-ամրաշինական աշխատանքները, մարտական պատրաստություն, իրավիճակից բխող մյուս գործողություններն ունեն մեկ նպատակ` ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՎԵԼ, ինչը հատկապես տրամաբանական է Ադրբեջանից հնչող սպառնալիքների համատեքստում:
Հայաստանի իշխանությունը միջազգային բանակցություններում ոչ միայն ջանքեր չի գործադրում Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու, Արցախի ապաշրջափակմանը հասնելու համար, այլ հանդես է գալիս այնպիսի դիրքերից, ինչը միայն բարենպաստ վիճակ է ստեղծում միջազգային դերակատարների հանցավոր լռության և Ադրբեջանի լկտիության առումով»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան