Այվազովսկու կտավը դարձել է աճուրդի թոփ-լոտը
Հայազգի հայտնի ծովանկարիչ Հովհանես Այվազովսկու 1883 թվականի արված «Նավը փոթորկոտ ծովում» հազվագյուտ ստեղծագործությունն աճուրդում վաճառվել է 3 245 000 ռուբլով։ Այս մասին հայտնում է artinvestment-ը։
kulturomania.ru-ն գրում է, որ կտավը դարձել է «XXI դար. Ժամանակակից ռուսական արվեստ» 167-րդ կուրատորական աճուրդի թոփ-լոտը։
kulturomania.ru-ն ավելի վաղ գրել էր, որ Այվազովսկու աշխատանքը նախնական գնահատված է 3 000 000 ռուբլի։
Ընդհանուր, աճուրդում վաճառվել է արվեստի 20 գործ։ Վաճառված մեկ լոտի միջին գինը կազմել է 580 000 ռուբլի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան