«Հրապարակ». Բյուջեում փողի ավելցուկն այս իշխանությունը ծախսում է նորոգումների վրա
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակավոր կապաստանի Վահագն Խաչատուրյանի տանիքի տակ՝ Բաղրամյան 26 շենքում՝ նախագահի նստավայրում։ Պատճառը կառավարության շենքում ընթացող հերթական վերանորոգումն է։ Բյուջեում փողի ավելցուկն այս իշխանությունը, որպես կանոն, ծախսում է նորոգումների վրա` պերմանենտ նորոգվում են կառավարությունը, Երևանի քաղաքապետարանը և այլ գերատեսչություններ: Մինչդեռ 2019-ին էին կառավարության շենքում կապիտալ վերանորոգում արել, որի համար բյուջեից 124.5 մլն դրամ էր դուրս գրվել։
Անցած տարեվերջին էլ վարչապետի աշխատակազմի վարչական շենքի կապիտալ վերանորոգում իրականացրին՝ մոտ 16 մլն դրամանոց վերելակ, թանկարժեք գորգեր, մարմարյա սալիկներ տեղադրելով, որ ավելի հարմարավետ ու թանկ միջավայրում աշխատեն։ Եվս 17,5 մլն դրամ էլ տրամադրվել էր կառավարության աշխատակազմի շենքի ջեռուցման համակարգի նորոգմանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Սամվել Բաբայանը հայտնվել է փակուղում և չգիտի իր հետագա քայլերի հաջորդականությունը
- «Ժողովուրդ». Դատախազությունում խառնվել են իրար և ընկել են հյուրանոցի տնօրինության հետևից
- «Հրապարակ». Նախագահի թեկնածուի բացակայությամբ պայմանավորված՝ հարցն օդում կախված է մնացել