Թուրքիայի ղեկավարի երդմնակալությանը կմասնակցի Էրդողանից դժգոհող ԱՄՆ դեսպանը
Շաբաթ օրը Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության ժամանակ Միացյալ Նահանգները կներկայացնի Անկարայում դեսպան Ջեֆ Ֆլեյքը, ում համար թուրք առաջնորդը «փակել է իր դռները» նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ հրաժարվելով հետագա փոխգործակցությունից: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին գրում է Haberler.com-ը։
Ապրիլին Էրդողանը հայտարարել էր, որ հրաժարվել է Անկարայում ԱՄՆ դեսպանի հետ հետագա շփումներից այն բանից հետո, երբ վերջինս հանդիպել է գործող նախագահի ընտրական մրցակից, միասնական ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին։ Էրդողանն ընդգծել է, որ իր նստավայրի դռները «փակ են» դեսպանի առաջ, նա «այլևս չի կարող ներս մտնել»։
«Արարողությանը Միացյալ Նահանգները կներկայացնի Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը: Ավելի վաղ Էրդողանն արձագանքել էր նախընտրական շրջանում Քըլըչդարօղլուին դեսպանի կատարած այցին և դիվանագետին ասել էր. «Մի քիչ գլխով մտածեք։ Դուք դեսպան եք։ Այստեղ ձեր զրուցակիցը նախագահն է։ Ձեր տեղը կիմանաք»,-հիշեցնում է պորտալը։
Հարակից հրապարակումներ`
- Կենցաղային մակարդակով՝ Փաշինյանը ծախեց Պուտինին, տվեց Էրդողանին
- Մասնակցելու է էրդողանի երդմնակալությանը, որի ձեռքերը թաթախված են հազարավոր հայ զինվորների արյան մեջ
- Գորշ գայլերի առաջնորդը ժամանակավորապես զբաղեցրել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի պաշտոնը
- Փաշինյանը կմեկնի Թուրքիա՝ Էրդողանի երդմնակալության
- Հունաստանի արտգործնախարարը կմասնակցի Թուրքիայի նախագահի երդմնակալությանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին