Կրասնոյարսկի երկրամասում երեք երեխա է մահացել առանձնատանը բռնկված հրդեհից
Կրասնոյարսկի երկրամասի Բոգուչանսկի շրջանում քրեական գործ է հարուցվել առանձնատանը բռնկված հրդեհի ժամանակ երեք անչափահաս երեխայի մահվան դեպքի առթիվ: «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին հայտնել է ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի և Խակասիայի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Կարաբուլա գյուղի Շկոլնայա փողոցում գտնվող առանձնատանը բռնկված հրդեհի հետևանքով մահացել է երեք երեխա, որոնցից փոքրը վեց ամսական է։ Հայտնի է, որ երկու նորածնի՝ երկու տարեկան տղայի և վեց ամսական աղջկան, խնամել է հարևանների 13-ամյա դուստրը։
Նրանց մայրը որոշել էր լվացք անել և միացրել է վերանդայի էլեկտրական տաքացուցիչը, այն ընկղմել ջրի դույլի մեջ, որը դրած էր լվացքի մեքենայի պլաստմասե պատյանի մեջ, այնուհետև երեխաների հետ վերադարձել տուն:
Որոշ ժամանակ անց նա պատշգամբում հրդեհ է հայտնաբերել, դուրս է եկել տնից՝ կոտրելով պատուհանը և մեծ աղջկան խնդրել երեխաներին իրեն հանձնել։ Հրդեհը արագ տարածվել է տան մնացած հատվածում, տանիքը փլուզվել է, իսկ տանը գտնվող անչափահասները մահացել են։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանում անտառային հրդեհներն ավելացել են
- Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ՝ Կոնդ թաղամաս
- Կուբանի նավթային պահեստի տարածքում հրդեհի տարածքը հասել է 1200 քմ-ի
- Ֆրանսիայի նախագահ Մակրոնն այցելել է Փարիզի Աստվածամոր տաճար՝ ավերիչ հրդհից 2 տարի անց
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան