Բացօթյա շախմատային խաղաշար՝ Գաբրիել Սարգսյանի և 15 դպրոցականի միջև
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Բիբլոս Բանկ Արմենիան յուրահատուկ միջոցառում նվիրեց փոքրիկներին ու դպրոցականներին։
Հունիսի 1-ին Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի ունեցավ բացօթյա միաժամանակյա խաղաշար՝ Շախմատային օլիմպիադաների եռակի հաղթող, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանի և 15 դպրոցականի միջև։
«Ուրախ եմ Երեխաների պաշտպանության օրն անցկացնել խելացի ու շախմատասեր երեխաների հետ։ Այս տոնի կենտրոնում փոքրիկների երջանկությունն է, նրանց առողջ աճը և լավ ապագան, իսկ շախմատը երկարաժամկետ դրական ազդեցություն ունի, այն զարգացնում է ստեղծագործ միտքն ու բարելավում անալիտիկ մտածողությունը։ Հուսով եմ՝ նման շփումների միջոցով կկարողանանք է՛լ ավելի տարածել շախմատի նկատմամբ սերը»,- միջոցառման ժամանակ նշեց Գաբրիել Սարգսյանը։
Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ միջոցառումը կազմակերպվել էր Բանկի 15-ամյակի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախագծերի շրջանակում։ Այն նպատակ ուներ հերթական անգամ շեշտելու կրթական ծրագրերի կարևորությունը՝ հնարավորություն տալով երեխաներին շփվել մեծ հաջողությունների հասած շախմատիստի հետ։
Փոքրիկ շախմատիստները մեծ պատասխանատվությամբ էին մոտեցել գրոսմայստերի հետ հանդիպմանը, յուրաքանչյուրը փորձում էր ցուցադրել իր կարողություններն ամբողջությամբ։ Բոլորն իրենց հետ տուն տարան կարևոր փորձ, բարձր տրամադրություն, ինչպես նաև Տիգրան Պետրոսյանի դասախոսությունների ժողովածուն՝ Գաբրիել Սարգսյանի ստորագրությամբ։
Միջոցառումը, սակայն, այդքանով չսահմանափակվեց․ Բանկը հրապարակը ձևավորել էր թեմատիկ շախմատային դեկորներով ու լուսանկարվելու համար նախատեսված տաղավարներով, կազմակերպել հետաքրքիր ժամանց՝ հյուրասիրությամբ, երաժշտությունով ու խաղերով։
Հունիսի 1-ը երեխաների համար տոն դարձնելու առաքելությանը Բանկը մոտեցել էր ամենայն պատասխանատվությամբ ու, կարծես, հաջողել։
Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն այս տարի նշում է իր հիմնադրման 15-ամյակը, ինչի կապակցությամբ ամբողջ տարվա ընթացքում հանդես կգա մի շարք առաջարկներով և նախաձեռնություններով։
Բանկը հիմնադրվել և բացել է իր առաջին մասնաճյուղի դռները 2007 թվականին։ Այսօր Երևան քաղաքում գործում է Բանկի չորս մասնաճյուղ, որտեղ հաճախորդներն օգտվում են տարատեսակ բանկային ծառայություններից և ստանում ֆինանսական խորհրդատվություն։ Բանկն իր հաճախորդներին տրամադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան