
Անչափահասին հարվածներ հասցրած Դիլիջանի քրեականի պետը կալանավորվել է
Դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և 16-ամյա անչափահաս տղային հարվածներ հասցնելու գործով Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը 2 ամսով կալանավորվել է։ Panorama.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Արսեն Ղայթմազյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):
Հիշեցնենք՝ ArmLur.am-ը օրեր առաջ տեսանյութ էր հրապարկել, որտեղ Ներքին Գործերի Նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետը հյուրանոցներից մեկում ծեծի է ենթարկում 16-ամյա անչափահաս տղային: Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Դիլիջանի ՆԳՆ քրեականի պետը ներողություն է խնդրել մատուցողից, զղջացել արարքի համար, խնդրել, որ իր նկատմամբ քրեական հետապնդում չհարուցեն: Սակայն վերադաս դատախազը, հսկող դատախազի որոշումն վերացրել էր։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ-ը Դիլիջանի քրեականի պետի կողմից անչափահասնին հարվածելու գործով պարզաբանումներ են պահանջվել ոստիկանությունից և դատախազությունից
- Քրեական հետապնդում է հարուցվել անչափահասին հարվածներ հասցրած Դիլիջանի քրեականի պետը նկատմամբ
- «Ոստիկանության համակարգից հեռացնե՛լ բռնարարք կատարած Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին»
- Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի լիազորությունները դադարեցվել են․ Ոստիկանություն
- Դիլիջանի ՆԳՆ քրեականի պետը ներողություն է խնդրել մատուցողից, զղջացել արարքի համար. Մանրամասներ՝ ՔԿ-ից
- Դիլիջանի քրեականի պետը ծեծի է ենթարկում 16-ամյա տղային. ArmLur.am
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին