Եգիպտոսում ավազամրրիկը 4 մարդու կյանք է խլել
Եգիպտոսում ավազամրրիկի հետևանքով մահացել է չորս մարդ, հինգը վիրավորվել են։ Կահիրեի երկինքը նարնջագույն է դարձել։ Այս մասին գրում է MIR 24-ը։
Ավազով ու փոշով քամու արագությունը հասել է վայրկյանում 13 մետրի։ Իշխանությունները երկրի քաղաքացիներին խնդրել են հեռու մնալ խարխուլ կառույցներից, սակայն զոհերից խուսափել չի հաջողվել։ Կահիրեում գովազդային վահանակն ընկել է մեքենաների վրա։ Փոթորկի պատճառով ստիպված են եղել փակել նաև Կարմիր ծովի երկու նավահանգիստները, քանի որ ալիքների բարձրությունը հասել է չորս մետրի։
Ավազային փոթորիկները կոչվում են խամսին․ դրանք սովորական են Եգիպտոսում, բայց շատ հազվադեպ են հանդիպում: