Զելենսկին հայտնել է հակահարձակմանը Ուկրաինայի պատրաստ լինելու մասին
Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ աշխարհում միակ սպառազինության համակարգը, որն ի վիճակի է պաշտպանել ռուսական հրթիռներից, ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգն է, ըստ նրա՝ Ուկրաինային անհրաժեշտ են 50 այդպիսի համակարգեր: «ՌԻԱ նովոստի»-ն մեջբերում է արել Զելենսկու՝ Wall Street Journal-ին տված հարցազրույցից։
Թերթն ամբողջությամբ չի մեջբերում Զելենսկուն, սակայն ցիտում է նրա բազմաթիվ խոսքերը՝ լրագրողի ներկայացմամբ:
«Զելենսկին ինձ ասաց, որ բավարար կրակային հզորություն չունի իր ողջ երկիրը պաշտպանելու համար»,-գրում է նա՝ նշելով, որ զրուցակիցն ստիպված է հաստատել, որ ինքը պետք է ընտրի՝ օգտագործի մատակարարվող զենքերը թիկունքում, թե առաջնագծում։
Զելենսկին կարծում է, որ միայն ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը կարող են դիմակայել մի շարք ռուսական հրթիռների, նշում է պարբերականը։ Նրա կարծիքով, հարձակումները «դադարեցնելու» համար Ուկրաինային անհրաժեշտ է 50 այդպիսի համակարգ։
Զելենսկին ընդգծել է, որ Կիևը կցանկանար ավելի շատ արևմտյան զինատեսակներ ստանալ հակահարձակման համար և չի կարող սպասել դրանց «ամիսներով»։ Նրա կարծիքով՝ այսօր Ուկրաինան պատրաստ է հակահարձակման։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդից հայտարարել են «նույնիսկ վաղը» հակահարձակում սկսելու հնարավորության մասին
- Զելենսկին Հիրոսիմայում կայանալիք G7-ի գագաթնաժողովին Ֆրանսիայի կառավարական ինքնաթիռով կմեկնի
- Զելենսկին մեկնել է Հռոմ՝ հանդիպելու Պապին
- Բլինկեն. Կիևն Արևմուտքից կստանա հակահարձակման հաջողության համար անհրաժեշտ բոլոր զենքերը
- Ուկրաինացի գեներալը հայտարարել է Դոնբասում հակահարձակողական գործողության պլանների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան