Իրանական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Իրաքյան Քրդստանում գտնվող անջատողականների բազաներին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ՝ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ցամաքային զորքերի հրամանատարությունն ուրբաթ օրը հայտարարել է Իրաքյան Քրդստանում անջատողական խմբավորումների բազաների վրա հարձակումների վերսկսման մասին։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ, որը հեռարձակել է Al Mayadeen հեռուստաալիքը։
«Անօդաչու թռչող սարքերն օգտագործվել են ուրբաթ օրը անջատողականների դիրքերի վրա գրոհելու համար: Գործողությունն իրականացվել է ահաբեկչական սպառնալիքը վերացնելու նպատակով»,-ասվում է փաստաթղթում։
Ավելի վաղ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին զգուշացրել էր, որ «հարևան Իրաքի տարածքը չպետք է ցատկահարթակ ծառայի Իրանի դեմ դիվերսիոն գործողությունների համար»։ Նա Բաղդադին հորդորել է վերջ տալ սահմանամերձ շրջաններում հակաիրանական խմբավորումների ներկայությանը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքական անօդաչու թռչող սարքերից հարված է հասցվել Իրաքի հյուսիսային շրջաններից մեկին
- Բաղդադում Իրաքի և Իտալիայի վարչապետների հանդիպման ժամանակ տեղադրված է եղել Իռլանդիայի դրոշը
- ԱՄՆ-ից հայտարարել են, որ Իրանը պետք է դադարեցնի Իրաքին ավիահարվածներ հասցնելը
- Իրանն անվտանգության նկատառումներից ելնելով ժամանակավորապես փակել է Իրաքի հետ սահմանը
- Իրանը ժամանակավորապես փակել է Իրաքի հետ սահմանը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան