Առողջություն 15:00 03/06/2023 Հայաստան

Ինչո՞ւ երեխան չի քնում, ինչո՞ւ է վատ երազներ տեսնում․ Մասնագետը՝ երեխաների քնի խանգարումների և քնի կարգավորման մասին

Մեր օրերում տարածված երևույթ է երեխաների քնի խանգարումը։ Շատ դեպքերում ծնողների համար անհասկանալի են պատճառները ՝ ինչո՞ւ է երեխան ուշ քնում , ինչո՞ւ է արթնանում գիշերը  կամ ինչի՞ հետ է կապված հաճախակի վատ երազներ տեսնելը, որոնք խանգարում են երեխայի բնականոն քնին։ Panorama.am-ը զրուցել է երեխաների քնի վարքային խանգարումների մասնագետ Լիլիթ Պիպոյանի հետ, որը հանգամանալից ներկայացրել է մտահոգող հարցերի պատասխանները։ Հարց ու պատասխանը ներկայացնում ենք ստորև․

-Ո՞ր տարիքից սկսած երեխան պետք է գիշերը հանգիստ քուն ունենա կամ չաթնանա։ Ո՞ր դեպքում է դա նորմալ համարվում, ո՞ր դեպքում՝ ոչ։

- Այս հարցը  բավականին շատ է հուզում մայրիկներին։ Բոլոր մարդիկ քնի ընթացքում ունենում են բնական միկրոարթնացումներ, երբ ուղեղը համոզվում է, որ քնի մեկնարկային պայմանները պահպանված են և շուրջն ամեն բան անվտանգ է նորից հետ ենք քնում ՝ հիմնականում չհիշելով այդ արթնացումների մասին։ Իսկ եթե պայմանի փոփոխություն է տեղի ունենում, մենք արթնանում են։ Նույնը նաև երեխաների պարագայում է։ Երբ երեխան  ինքն իրեն չի կարողանում վերականգնել քնի մեկնարկային պայմանը, ապա իրեն անհրաժեշտ է լինում մեծահասակի օգնությունը, որպեսզի կարողանա նորից քնել։ Եթե երեխան տևական ժամանակ  անհանգիստ է քնում , պետք չէ սպասել, որ այն ինքն իրեն կարգավորվի։ Տարիքին զուգընթաց քունը որոշակի փոփոխման ենթարկվում է, սակայն յուրաքանչյուր երեխա անահատականություն է և միևնույն պրիզմայով դիտարկել չի ստացվի։ Օրինակ՝ երբ ասում են  հարևանի երեխան, բարեկամի երեխան արդեն 2 տարեկանից սկսած ամբողջ գիշեր քնում է, իմ երեխան էլ այդպես կլինի։ Դա բնավ այդպես չէ։ Եթե երեխայի քնի հետ կապված կան խնդիրներ և Ձեր կյանքի որակը տուժում է դրանից, երբեք պետք չէ սպասել, հնարավոր է Ձեր սպասած քնի բարելավումը շատ երկար տևել, ընդհուպ՝ մինչև տարիներ։

- Մեր օրերում որո՞նք են երեխաների քնի խանգարման ամենից տարածված պատճառները։

- Քնի խանգարումներից ամենատարածվածը՝ վարքային խանգարումներն են, մոտավորապես 80% դեպքերում և ավելի։ Իմ բնորոշմամբ՝ վարքային խանգարումներն առողջ  երեխաների շրջանում, երեխայի խառնվածքի, քնի արտաքին պայմանների և երեխային խնամողների կողմից երեխայի վարքի ի պատասխան այն գործողությունների ամբողջականությունն է, որի հետևանքով երեխայի մոտ ձևավորվում և արմատավորվում է որոշակի վարքային սովորություն։ Հետաքրքրական է, երբ այս խնդրով ծնողները դիմում են մանկաբույժերի, նյարդաբանների, անցնում են  տարբեր հետազոտություններ,պատասխանը լինում է հետևյալը՝ Ձեր երեխան առողջ է, բայց փոքրիկը շարունակում է վատ քնել և սա, իհարկե, ազդում է ծնողների կյանքի որակի վրա։ Երբ դիմում են քնի խանարումների մասնագետին և այդ խնդիրը որոշակի ժամանակ անց վարքային միջամտությամբ հեշտությամբ շտկվում է, ծնողները հաճախ զարմանում են՝ ասելով, որ այսքան տարիներ կարծել ենք ՝մեր երեխան առողջական խնդիրներ ունի, մեր երեխայի հետ մի բան այն չէ,  բայց այս խնդիրը կարողացանք վարքային միջամտությամբ, առանց դեղորայքի կիրառմամբ, հեշտորեն շտկել։

- Իսկ էկրանների (սմարթֆոններ, գաջեթներ, հեռուստացույց) օգտագործումը որքանո՞վ է անդրադառնում երեխայի բնականոն քնին։

-Սարքերից եկող կապույտ լույսը խիստ բացասաբար է ազդում քնի հորմոնի՝ մելատոնինի արտազատման վրա։ Քնից առաջ էկրանների չարաշահումը բերում է ուղեղի անբնական աշխուժացման՝ փոփոխելով մեր բնական կենսաբանական ժամացույցը։ Այդ պատճառով շատ կարևոր է քնից ամենաքիչը մեկ, իսկ ցանկալի է երկու ժամ առաջ բացառել բոլոր տեսակի էկրանները։ Նույնիսկ, եթե ֆոնային միացված հեռուստացուցը Ձեզ թվում է,թե երեխան չի  դիտում, այն նույնպես իր անդրադարձն է ունենում երեխայի քնի և նյարդային համակարգի վրա։ Իմ պրակտիկայում եղել են դեպքեր, երբ երեխաները խիստ կախվածություն են ունեցել էկրաններից, որոնց պատճառով սարսափելի տուժել է քունը։ Մասնավորապես՝ գիշերային քնի մեկնարկը սկսել է լուսադեմին, ժամը՝ 4-ին, 5-ին, բազմաթիվ արթնացումներով և այդ արթնացումների ժամանակ նույնպես էկրանների կիրառմամբ, ինչի հետևանքով տուժել է երեխայի վարքը կոգնիտիվ (ճանաչողական) գործառույթները և իհարկե երեխայի առողջությունը։

-Ինչո՞ւ են երեխաները քնի մեջ վատ երազներ տեսնում, եթե դա հաճախ է տեղի ունենում, ապա ի՞նչ վտանգներ է պարունակում։

- Նախ անհրաժեշտ է տարբերակել՝ արդյո՞ք դրանք վատ երազներ են, թե՞ մեկ այլ բան է տեղի ունենում։  Հաճախ ծնողներն ինձ դիմում են՝ կարծելով, որ դրանք վատ երազներ են։ Օրինակ, երբ երեխան քնի առաջին  հատվածում սկսում է բարձր ճչալ, գոռալ, վախ է նկատվում երեխայի դեմքին, երեխային անհնար է լինում հանգստացնել, երեխան չի հիշում, թե ինչ է տեղի ունեցել իր հետ, սա այլ խնդիր է։ Ինչ վերաբերում է երազներին, ապա երեխաներն այն սովորաբար տեսնում են քնի երկրորդ կեսին՝ մոտավորապես լուսադեմին։ Երեխան հիշում է, թե ինչ է տեղի ունեցել և հնարավոր է լինում հանգստացնել։ Պատճառը կարող է լինել քնի ժամի հաճախակի փոփոխությունները, էկրանների օգտագործումը  և այն ամենն ինչ տեղի է ունենում օրվա ընթացքում իր անդրադարձն է գտնում երազների փուլում, Որպես օրինակ կարող եմ նշել մուլտֆիլմից, հեքիաթից, որևէ խաղալիքից տպավորությունը։ Շատ կարևոր է, որ ծնողները լինեն հետևողական, մեզ կարող է թվալ, որ ինչ-որ մուլտֆիլմը շատ բարի է, զվարճալի սյուժե ունի, բայց իրականում  երեխան դրանից կարող է տպավորվի և վախենա։ Պատճառները կարող են լինել հուզական և սոցիալական ասպեկտները՝ ներընտանեկան, դպրոցական կյանքում  և այլ խնդիրներ։ Շարունակ վատ երազներ տեսնելը երեխաների մոտ կարող է բերել սթրեսի և տագնապայնության բարձրացմանը, որն էլ իր հերթին բացասաբար է ազդում հենց քնելու վրա։ Սուր դեպքերում ցանկալի է դիմել մանկական հոգեբանի։

- Ինչպե՞ս կարգավորել երեխայի քունը։

-Եթե խնդիրը վարքային է, ապա անհրաժեշտ է փոփոխությունների նախաձեռնությունը վերցնել մեր ձեռքը։ Այսինքն՝ երեխան ինքն իրեն չի կարող որոշել, որ գիշերներն այլևս չի անհանգստացնելու։ Եթե մենք ցանկանում ենք երեխայի սովորությունները փոխել, հնարավոր չէ  դա անել միանգամից։ Անհրաժեշտ է կենտրոնանալ այն ամենի վրա, որը մեր վերահսկողության տակ է՝ փոխել քնի միջավայրն ու փոփոխել մեր վարքը, այսինքն՝ մեր արձագանքն՝ ի պատասխան երեխայի վարքի, քանի որ միայն այդպես կարող ենք ազդել երեխայի սովորությունների փոփոխման վրա։ Կարևոր է նաև գրագետ նախապատրաստվել քնին՝ պահպանելով քնի հիգիենան, ցանկալի է նաև պահել քնի օրագիր,նաև ունենալ  առողջ հուզական կապ երեխայի հետ։ Քնի բարելավման ուղղությամբ աշխատելիս շատ կարևոր է լինել հետևողական, հաստատակամ, համակարգված, համբերատար և հանգիստ, որոնք ես անվանում եմ  5  «հ»-երի սկզբունք, քանի որ բոլոր բառերը «հ» տառով են սկսվում։

-Ի՞նչ կարևոր 5 խորհուրդ կտաք ծնողներին։

 - 1․ Ճանաչել երեխային, որը շատ կարևոր է

    2․ Լինել այն ծնողը, որը ցանկանում եք լինել և ոչ այն մեկը, որը մեզանից ակնկալում են, որ պետք է լինենք։

    3․Կարևորենք քունը։ Մեր հասարակությունը սնունդն է կարևորում, հագուստը, բայց քունն այդքան էլ կարևորված չէ։ Մայրիկներն ասում են՝  հայրիկն ուշ է գալիս տուն,  բա չխաղա երեխաների հետ, կամ քնի ժամին տարբեր խմբակների են տանում, դրանք կարելի է կազմակերպել այդ ամենը, բայց ոչ երեխայի քնի և հանգստի ժամին։

   4․ Չընկնել մյուս ծայրահեղության մեջ և երեխային չփորձել «տեղավորել» աղյուսակային նորմերի մեջ, որվհետև այն ընկճախտի պատճառ է դառնում։ Կան ծնողներ, որ անընդհատ մտածում են՝ երեխան քիչ քնեց, բավարար չքնեց, մի բան այն չէ, փաստորեն ես վատ ծնող եմ․․․ վերջ՝ ընկճախտը պատրաստ է։

   5․Եվ կարևոր է, որ ինքներդ լսեք Ձեր ներքին ձայնը։

Լուսանկարում՝ երեխաների քնի վարքային խանգարումների մասնագետ Լիլիթ Պիպոյան


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:16
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները հանդգնության և լկտիության գագաթնակետն են. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամի իր ալիքում գրում է «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները...
Աղբյուր` Panorama.am
23:08
Ալիևը հայտարարում է Հայաստանը ոչնչացնելու մասին, իսկ Փաշինյանը սոխով ձվածեղի գործի վրա է
«Հայաստանին զինելը միայն նոր լարվածության կհանգեցնի. Մենք սա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում»,-այդ մասին Իլհամ Ալիևը...
Աղբյուր` Panorama.am
22:57
Թրամփը խոսել է Պուտինի հետ հանդիպման մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղյակ է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի՝ բանակցությունների պատրաստակամության մասին,...
Աղբյուր` Panorama.am
22:17
Ալիևը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին
Հունվարին կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանգծման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ում, Instagram-ում և Threads-ում գրաքննության կտրուկ սահմանափակման մասին
Մարկ Ցուկերբերգն ասել է, որ Facebook-ը, Instagram-ը և Threads-ն այլևս խստորեն չեն վերահսկի օգտատերերի բովանդակությունը և մեղադրել է Եվրոպային...
Աղբյուր` Panorama.am
21:30
Վարչապետը կարող էր կանչել ինձ, ասեր՝ պարոն Աղազարյան, մեծ մարդ ես, անհարմար է, էլ տնց բաներ չանես. Հովիկ Աղազարյան
«Մենք դիմել ենք դատախազություն՝ պարզելու, թե ինչպես է եղել, որ իմ հեռախոսի պարունակությունը հայտնվել է երրորդ անձանց մոտ։ Ընդ որում, մենք...
Աղբյուր` Panorama.am
21:14
Խոշոր ավտովթար «BMW X6»-ը, «Ford»-ը և «BMW»-ի միջև, կա 5 վիրավոր
Հունվարի 7-ին, ժամը 18:50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Հովհաննես Բաղրամյան, Զորավար Անդրանիկ և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը 2018-ից ոչնչացնում էր թե՛ բանակցային բովանդակությունը, թե՛ ձևաչափը. Աշոտյան
 Արցախի դավաճանական կորուստը պատմության և ժողովրդի առջև նախկինների վրա գցելու փաշինյանական փորձերը բախվեցին 30-ամյա բանակցային...
Աղբյուր` Panorama.am
20:42
Պետական կառույցները կարող են դիտավորությամբ կամ անփութությամբ խաթարել տեղեկատվության արժանահավատությունը․ Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը  գրում է․ «Պետական կառույցների կողմից տրամադրվող տեղեկատվությունը պարտադիր պետք է լինի ճշգրիտ՝...
Աղբյուր` Panorama.am
20:26
«Գեղի Օպելով համբալներ» արտահայտությունը քանի՞ պոտենցիալ «շահառու» ունի
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Օպելները ու «համբալները» Փորձել էի հասկանալ, թե «գեղի Օպելով համբալներ»...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի հունվարի 7-ին մեկնարկած շարքային կազմի պարտադիր զինվորական...
Աղբյուր` Panorama.am
19:59
Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 7-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Երիտասարդերը Սրբազանի հետ նշել են Սուրբ Ծնունդը
«Սրբազան Պայքար»-ի տելեգրամյան էջը տեսանյութ է հրապարակել Բագրատ Սրբազանի և երիտասարդների հանդիպումից։ «Սրբազան Պայքարի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Փաշինյանը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն»
«Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը...
Աղբյուր` Panorama.am
19:08
ԱՄՆ-ում ինքնաթիռի բեռնախցիկում երկու մարդու դի է հայտնաբերվել
 ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ միջազգային օդանավակայանում թռիչքից հետո տեխնիկական զննության ժամանակ ինքնաթիռի վայրէջքի սարքերի խցիկում...
Աղբյուր` Panorama.am
18:55
Տոնական օրերին Երևանում պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 3450 խախտում, մարզերում՝ 11955
 Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
18:27
Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավարի ու Ֆիդանի հանդիպումից մանրամասներ չեն հաղորդվում
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավար Մեսրուր Բարզանիի հետ: ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Էլթոն Ջոնը կատակել է իր կուրության մասին
Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը Լոս Անջելեսում «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ կատակել է իր կուրության մասին։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
18:13
Կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը հանձնվել է դատարան
Դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հաստատել է Արարատի մարզում կենդանու...
Աղբյուր` Panorama.am
18:00
Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը. Արցախցի պատգամավոր
«Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի պատգամավոր Սեյրան Հայրապետյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի
Հունվարի 3-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ հունվարի 1-ին օտարերկրյա երեք քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեռելոց հիշատակության օրը, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մահացել է Ժան Մարի Լը Պենը
96 տարեկան հասակում մահացել է «Ազգային ճակատ» կուսակցության (այժմ վերածված «Ազգային միավորում») հիմնադիր Ժան Մարի Լը...
Աղբյուր` Panorama.am
17:34
Երևանյան պրեմիերա՝ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով»
Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին,  «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա  ռեժիսոր Զառա Ջյանի «Ես  վրեժխնդիր կլինեմ...
Աղբյուր` Panorama.am
17:33
ՊՍԺ-ն կարող է պատժամիջոցների ենթարկվել Մբապեին 55 միլիոն եվրո պարտքի պատճառով
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարող է պատժամիջոցներ կիրառել ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ՝ թիմի նախկին հարձակվող Կիլիան...
Աղբյուր` Panorama.am
17:20
Տարոն Գևորգյան. Քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել
«Անցյայ տարի  այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի  լրատվության վարչության պետի...
Աղբյուր` Panorama.am
17:19
NBC. Երկու մшհապատժի դատապարտված հրաժարվել են ներում ստանալ Բայդենից
Սպանության համար մահապատժի դատապարված երկու բանտարկյալ, որոնց պատիժը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փոխել էր ցմահ բանտարկությամբ, դաշնային դատարանին...
Աղբյուր` Panorama.am
17:12
Լևոն Քոչարյանը՝ ոստիկանին. Ինչ-որ առեղծվածային հարվածի մասին եք խոսում
«Սպասելիք արդարադատության առումով, իհարկե, չկա։ Սպասելիքն այն է, որ մարդիկ նայեն ու տեսնեն էս գործի աբսուրդ լինելը, իմանան...
Աղբյուր` Panorama.am
17:09
Էրդողանը խոստանում է թույլ չտալ Սիրիայի փլուզումը
«Եթե մենք ռիսկ տեսնենք այս առումով, մենք արագ կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»
Աղբյուր` Panorama.am
16:55
Տիբեթի երկրաշարժը դարձել է ամենահզորը վերջին 5 տարվա ընթացքում. Հաստատվել է զոհվելու 100 դեպք
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով պաշտոնապես հաստատված 100 զոհ կա։ Տեղական լրատվամիջոցները հայտնում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}