Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում գնացքների բախման կապակցությամբ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր ցավակցությունն է հայտնել Հնդկաստանում գնացքների բախման կապակցությամբ, որը, ըստ վերջին տվյալների, ավելի քան 250 մարդու կյանք է խլել։
«Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խորապես վշտացած է Օդիշա նահանգում գնացքի գծերից դուրս գալու հետևանքով բազմաթիվ մարդկանց մահվան լուրից և իր հոգևոր զորակցությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր տուժել են այս ողբերգությունից՝ հանգուցյալների հոգիները վստահելով ողորմությանը: Ամենակարող, նա իր անկեղծ ցավակցությունն է հայտնում նրանց, ովքեր սգում են իրենց կորուստը»,-«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասվում է հեռագրում, որը հովվապետի անունից Սուրբ Աթոռի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինն ուղարկել է առաքելական նվիրակին Հնդկաստանում։
Գնացքների բախումը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Հնդկաստանի Բալասորե քաղաքի մոտ։ Երկաթուղային իշխանությունների տվյալներով՝ Կալկաթայից Չենայ մեկնող մարդատար գնացքի մի քանի վագոններ բեռնատար գնացքի հետ բախվելու պատճառով դուրս են եկել ռելսերից և ընկել հակառակ գծի վրա։ Որոշ ժամանակ անց նրանց մեջ մխրճվել է մեկ այլ մարդատար գնացք, ինչի հետևանքով մարդկանցով ևս մի քանի վագոններ դուրս են եկել ռելսերից։ Վերջին տվյալներով՝ վթարի հետևանքով զոհվել է 261 մարդ, վթարի հետևանքով տուժել է ավելի քան 900 մարդ։
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ. Հայաստանը կիսում է Հնդկաստանի եղբայրական ժողովրդի վիշտը
- Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 288-ի
- Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին