«Հրապարակ». Նախագահի թեկնածուի բացակայությամբ պայմանավորված՝ հարցն օդում կախված է մնացել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Շաբաթներ առաջ տեղեկացրել էինք, որ «Հայաստան» խմբակցությունը մտադիր է ժամանակավոր քննիչ հանձնաժողով ստեղծել՝ ԱԺ պատգամավորների վարքականոնի խախտման դեպքերը քննելու համար: Դրանք են` Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու վրա թքելու դեպքը, ՄԻՊ թեկնածուի քննարկման ժամանակ՝ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի վարքագիծը, Լաչինի թեմայով լսումների ժամանակ Գուրգեն Արսենյանի հայտարարությունը, թե 120 հազար արցախցու համար չարժե վտանգել 3 միլիոնի ճակատագիրը։ ՔՊ-ականները, բնականաբար, դեմ են հանձնաժողովին, բայց պարզվում է՝ ընդդիմության ներսում էլ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, որ, անկախ ամեն ինչից, նախաձեռնությունն իրականացնեն` օրենքի ուժով կյանքի կոչեն։
Մեր տեղեկություններով՝ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններում չեն գտնում մի պատգամավորի, որը կստանձնի այդ հանձնաժողովի նախագահի դերը, «հայաստանցիները» որոշել են այն զիջել ՊՈՒ-ին և առաջարկել Թագուհի Թովմասյանի թեկնածությունը, սակայն մեզ ասացին, որ վերջինս չի տալիս համաձայնություն. մտավախություն ունի, որ նախագահելով քննիչ հանձնաժողովը՝ ՔՊ-ականներին էլ ավելի կտրամադրի իր դեմ, և իր՝ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման հարցը կարագացնեն։ Նախագահի թեկնածուի բացակայությամբ պայմանավորված՝ հարցն օդում կախված է մնացել, սակայն ընդդիմադիրները կարծում են, որ, անկախ ՔՊ-ի դիրքորոշումից, պետք է հանդես գալ նախաձեռնությամբ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան