«Հրապարակ». Փողոցից իշխանության եկածներն արագ սովորեցին փափուկ կյանքին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Փողոցից իշխանության եկածներն արագ սովորեցին փափուկ կյանքին, մոռացան հասարակ կյանքն ու դրան հավատարիմ մնալու խոստումները։ Նրանք ամենաանհեթեթ բացատրություններով արդարացնում են այն ճոխությունները, որ թույլ են տալիս իրենց մեր՝ հարկատուներիս հաշվին։ Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ով 2018-ից հետո մետրոյով էր երթևեկում, կառավարության երեկվա նիստում ընդունված որոշմամբ այսուհետ երթևեկելու է ծառայողական մեքենայով, որի վրա փակցվելու է լուսային փարոսիկ։ Երեկ նրան հարցրինք՝ այդ ի՞նչ փոխվեց իր կյանքում, որ մետրոյով երթևեկելու փոխարեն լուսային փարոսիկներով ամենագնացով է տեղաշարժվելու։
«Երբեմն խիստ անհրաժեշտություն է լինում տեղից տեղ տեղափոխվելու համար, այդ պատճառով դրա կարիքը կար»։ Կարելի է կարծել, որ 2018-ին տեղից տեղ չէին տեղափոխվում։ «2018թ. մետրոյում արված հայտնի լուսանկարից հետո հարցազրույցում ասել եմ, որ ծառայողական մեքենան բարձրաստիճան պաշտոնյայի համար խիստ անհրաժեշտ է, և ես օգտվելու եմ դրանից, որովհետև երբեմն ժամանակը շատ ավելի թանկ է»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». ՄԻԵԴ ներկայացված դիմումները, կարծես, բացարձակ չի հետաքրքրում օրվա իշխանություններին
- «Ժողովուրդ». ՔՊ-ականներն անհամբեր սպասում են, որ հանդիպեն Արարատ Միրզոյանի հետ
- «Հրապարակ». Բյուջեում փողի ավելցուկն այս իշխանությունը ծախսում է նորոգումների վրա
- «Փաստ». Սամվել Բաբայանը հայտնվել է փակուղում և չգիտի իր հետագա քայլերի հաջորդականությունը
- «Ժողովուրդ». Դատախազությունում խառնվել են իրար և ընկել են հյուրանոցի տնօրինության հետևից
- «Հրապարակ». Նախագահի թեկնածուի բացակայությամբ պայմանավորված՝ հարցն օդում կախված է մնացել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները