Նոտր Դամի տանիքը վերականգնելու համար օգտագործվում են օրիգինալ նյութեր և տեխնոլոգիաներ
Փարիզի Աստվածամոր տաճարի տանիքը վերականգնելու համար օգտագործվում են այն նյութերն ու տեխնոլոգիաները, որոնք գոյություն են ունեցել ութ հարյուր տարի առաջ տաճարի կառուցման ժամանակ։ Այսպիսով, կաղնու բալկաները պատրաստվում են կացինների օգնությամբ։ artguide.com-ի հաղորդմամբ, միևնույն ժամանակ, ատաղձագործներն ու ճարտարապետները օգտագործում են համակարգչային դիզայն և այլ ժամանակակից տեխնոլոգիաներ՝ վերականգնումն արագացնելու համար: Բալկաների ստեղծման համար հատվել է մոտ 1200 ծառ:
«Մեր նպատակն էր վերականգնել փայտե շրջանակի կառուցվածքը իր սկզբնական տեսքով, որը ավերվել էր 2019 թվականի ապրիլի 15-ին հրդեհի ժամանակ», - ասում է ճարտարապետ Ռեմի Ֆրոմոնտը, ով 2012 թվականին կատարել է սկզբնական կառույցի մանրամասն գծագրերը:
Նրա խոսքով, վերականգնված կարկասը «ներկայացնում է 13-րդ դարի փայտե շրջանակի նույն կառուցվածքը». «Մենք ունենք ճիշտ նույն նյութը՝ կաղնին։ Մենք ունենք նույն գործիքները, նույն կացինները, որոնք օգտագործվել են տաճարը կառուցելիս ... Մենք ունենք նույն նոու-հաուն։ Եվ շուտով կառույցը կվերադառնա իր սկզբնական տեղը»։
Հիշեցնենք, որ տաճարում հրդեհը բռնկվել էր 2019 թ. ապրիլի 15-ին, ինչի հետևանքով փլվել է տաճարի աշտարակը, ժամացույցը։ Տաճարի վերականգնումը սկսվել է 2022 թվականին։ Ֆրանսիայի կառավարությունը որոշել է վերստեղծել տաճարի նախկին տեսքը։ Այդ թվում՝ նախագծել 19-րդ դարի գմբեթի կրկնօրինակը, որն ամբողջությամբ այրվել է հրդեհի ժամանակ։
Փարիզի Աստվածամոր տաճարը սկսել են կառուցել 1163 թ. Սուրբ Ստեփանոսի բազիլիկ եկեղեցու տեղում, որն իր հերթին հիմնվել էր հեթանոսական Յուպիտերին նվիրված տաճարի վրա։ Կառուցումը տևել է մոտ 200 տարի։ 1991 թվականին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Փարիզի Աստվածամոր տաճարը Փարիզի թեմի առաջնորդանիստ տաճարն է: Յուրաքանչյուր տարի ավելի քան 12 միլիոն մարդ այցելում է տաճար, այդ իսկ պատճառով այն համարվում է Փարիզի ամենաշատ այցելվող հուշարձանը:
Հարակից հրապարակումներ`
- Նոտր Դամի տաճարը կվերաբացվի 2024 թվականի վերջին
- Ֆրանսիան հայտնել է Նոտր Դամի բացման տարեթիվը
- Նոտր Դամը կվերականգնվի այն տեսքով, ինչպես մինչև հրդեհն էր
- Նոտր Դամ տաճարի դիմացի հրապարակը հրդեհից հետո առաջին անգամ բացվել է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան