Պեսկովը հաստատել է, որ «ոչ բարեկամ» երկրների լրագրողներին չեն հավատարմագրել Միջազգային տնտեսական ֆորումին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ «ոչ բարեկամ» երկրների լրագրողները հավատարմագրված չեն Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում (ՍՊՄՏՖ)։ Այդ մասին նա հայտնել է ՏԱՍՍ-ին։
«Այո, իսկապես, այս անգամ որոշում է կայացվել ՍՊՄՏՖ-ին չհավատարմագրել «ոչ բարեկամ» երկրների պարբերականներին։ ՍՊՄՏՖ-ի նկատմամբ հետաքրքրությունը միշտ մեծ է, մյուս բոլոր լրագրողները կաշխատեն հանդիպման վայրում»,-ասել է նա։
Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (ՍՊՄՏՖ) օտարերկրյա հյուրերի ցուցակը դեռ վերջնական ճշգչտման փուլում է։
Պատասխանելով հարցին, թե հայտնի է, թե օտարերկրյա որ հյուրերն են մասնակցելու ֆորումին, Պեսկովն ընդգծել է. «Հայտնի է, բայց մենք դեռ չենք հայտնում, դեռ վերջնական տեսքի ենք բերում ցանկը»։
Նա հավելել է, որ Կրեմլը բոլոր մանրամասները կներկայացնի ավելի ուշ։
Հարակից հրապարակումներ`
- Պեսկով. Կրեմլն ի գիտություն է ընդունում Հայաստանի դիրքորոշումն ուկրաինական հակամարտության հարցում
- Պեսկով. Տեսանելի ապագայում հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրում
- Պեսկով. Նիկոլ Փաշինյանի ծրագիրը Մոսկվայում կմեկնարկի հինգշաբթի
- Պեսկով. Ռուսաստանը դեմ է Ուկրաինայի հակամարտության սառեցմանը
- Պուտինն ու Էրդողանն աշխատում են ի շահ իրենց ժողովուրդների․ Պեսկով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան