Անվճար ասեղնագործության դասընթացներ` սիրիահայ վարպետների մասնակցությամբ
«Roots & Next» հիմնադրամը բարեգործական հիմունքներով, անվճար կազմակերպում է երկամսյա ասեղնագործության ինտենսիվ դասընթացներ` սիրիահայ հմուտ վարպետների մասնակցությամբ։
«Մեր արհեստավարժ մասնագետները կուսուցանեն Արևմտյան Հայաստանի` մասնավորապես Այնթապի, Մարաշի, Ուրֆայի, Սվազի, Վանի ասեղնագործություն, ինչպես նաև ռոկոկո և ժապավենագործություն։
Կարևոր է նաև նշել, որ մասնակիցների հայտերը դիտարկելիս նախապատվությունը տրվելու է սոցիալապես խոցելի խմբերի անդամներին՝ ելնելով նախագծի մարդասիրական ու բարեգործական բնույթից»,- նշում են հիմնադրամից։
Դասընթացների ընդհանուր տևողությունը հունիսի 15-ից ֊ օգոստոսի 15-ը, շաբաթական 2 դաս, իսկ ընդհանուր՝ 16 դաս (1.5 ֊ 2 ժամ տևողությամբ)
Մասնակցության համար անհրաժեշտ է ընդամենը լրացնել հետևյալ հայտը մինչև հունիսի 10-ը ներառյալ: Իսկ դպրոցը հաջողությամբ ավարտելու կապացությամբ մասնակիցներին տրամադրվելու են հավաստագրեր:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա