Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում հունիսի 3-ի ցերեկը, 5-ին, 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 4-ին, 6-7-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի հաղորդմամբ, օդի ջերմաստիճանը հունիսի 3-ին կբարձրանա ևս 1-2 աստիճանով, 6-7-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։
Երևանում հունիսի 3-ին, 5-ին, 8-ին քաղաքի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է, 4-ին, 6-7-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան