Ոստիկանը Սարյան փողոցում հարվածում ու գետնին է գցում քաղաքացուն
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել.
«Օրվա իշխանության կողմից հանցավոր նպատակներով օգտագործվելու արդյունքում լկտիացած հերթական հաստավիզ ոստիկանը։ Տեսեք, թե ընդամենը րոպեներ առաջ (գրառումն աված է մոտ ութ ժամ առաջ) Սարյան փողոցում ինչպիսի ուժգնությամբ է հարվածում ու գետնին գցում քաղաքացուն, ապա շարունակում նույն կերպ՝ ընկած, ուշաթափ վիճակում։ Չմոռանաք մի գործուն զղջալու հիմքով էլ սրա նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել կամ ի՞նչ գործուն զղջալ, միանգամից հանցակազմի բացակայություն համարեք»։