Աշոտ Փաշինյան. Ես իմ կամքով եմ նստել տիկին Գայանեի ավտոմեքենան
«Ինձ չեն համոզել, ես իմ կամքով եմ նստել տիկին Գայանեի ավտոմեքենան, իմ առևանգումը սկսվեց այն պահից, երբ ես ցանկացա մեքենայից իջնել, բայց տիկին Գայանեն թույլ չտվեց»,- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում նախնական դատական լսումներից առաջ լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը։
«Ես նրան շատ հարգալից ասացի, որ այսքան ժամանակ ով փորձել է կապվել ինձ հետ՝ կապվել է, ով ցանկացել է հանդիպել՝ հանդիպել է, սակայն հիմա իմ կամքից անկախ ինչո՞ւ եք ինձ տանում «Եռաբլուր»։ Վերցրեք իմ համարը, զանգեք, եթե կարիք ունենք հանդիպելու, կհանդիպենք, եթե կարիք ունենք հանդիպելու Եռաբլուրում, կքննարկենք։ Ես այս պահին չեմ ուզում ձեզ հետ գալ «Եռաբլուր», որովհետև դուք, առանց իմ կամքը հարցնելու, ասում եք՝ գնում ենք այս տեղը։
Մինչ այդ տիկին Գայանեն ինձ ասում է՝ նստենք մեքենան, զրուցելու»,- ասաց նա։
Աշոտ Փաշինյանն ասաց, իր գործը եղել է դատաիրավական համակարգին դիմելը, մնացածը իրավապահների գործն է։
Աշոտ Փաշինյանի հերքեց ծնողների այն հայտարարարությունները, որ ինքը ներողություն է խնդրել իր ծնողների արարքների համար՝ նշելով, որ նրանք թուրք են․ «Դա բացարձակ սուտ է, նման բան ոչ եղել է, ոչ էլ կարող լինել»։
Հարակից հրապարակումներ`
- Գայանե Մարտիրոսյանն ու Աշոտ Փաշինյանը ներկա են դատական նիստին
- Գայանե Հակոբյանն արդեն տեղափոխված է տնային կալանքի ռեժիմի
- «Որդիներ կանչ». Գայանե Հակոբյանի գործով այսօրվա դատը տեղի է ունենալու
- Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
- «Որդիների կանչ». Հուսանք, որ գոնե Մ. Շահվերդյանը կապացուցի մեր հերոսամայր Գայանեի անմեղությունը
- Փաստաբան. Չկա որևէ ապացույց, որ Գայանե Մարտիրոսյանը առևանգմանը բնորոշ որևէ գործողություն է կատարել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան