Մեքենայից դուրս թռա այն պատճառով, որովհետև չէի կարող այլ կերպ դուրս գալ. Աշոտ Փաշինյան
«Ես մեքենայից դուրս թռա այն պատճառով, որովհետև չէի կարող այլ կերպ դուրս գալ»,- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում նախնական դատական լսումների ընդմիջմանն ասաց Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը։
Նա նշեց, որ ինքը դուրս թռչելուց յոթ րոպե առաջ արդեն պահանջել էր՝ արգելակի։
Հիշեցնենք, որ դատարանում ընթանում է Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով» մեղադրյալ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի գործով նախնական դատական լսումները։
Նախքան դատարան մտնելը Աշոտ Փաշինյանն ասել էր. «Ինձ չեն համոզել, ես իմ կամքով եմ նստել տիկին Գայանեի ավտոմեքենան, իմ առևանգումը սկսվեց այն պահից, երբ ես ցանկացա մեքենայից իջնել, բայց տիկին Գայանեն թույլ չտվեց»
Աշոտ Փաշինյանը չպատասխանեց, թե ավտոմեքենայում իր հասցեին մահվան սպառնալիքներ հնչել են, թե ոչ։
«Այս պահին մեղադրանքն առևանգման համար է, մնացածը հանգամանքները, որոնք տեղի են ունեցել, Քննչական կոմիտեն հարկ չի համարել դրանք որպես մեղադրանք ներակայացնել գործում»,- նշեց Ա. Փաշինյանը։
Հարցին՝ դե՞մ է, որ Գայանե Մարտիրոսյանը ազատ աձակվի կալանքից, Աշոտ Փաշինյանը պատասխանեց․ «Հայաստանում հանցագործությունները պետք է պատշաճ գնահատակններ ստանան»։
Հարակից հրապարակումներ`
- Ես հույս ունեմ, որ այս ֆոնին դատախազությունն չի փորձի նորից կալանքի մասին անգամ մտածել. Ռուբեն Մելիքյանը՝ Գայանե Մարտիրոսյանի դատավարության մասին
- Աշոտ Փաշինյանը դեմ է հերոսի մոր նկատմամբ տնային կալանք սահմանելուն
- Վատագույնը՝ տնային կալանքը, կա, սպասենք լավագույնին. Վահիդ Սահակյանը՝ Գայանե Մարտիրոսյանի դատաքննության մասին
- Գայանե Մարտիրոսյանն ու Աշոտ Փաշինյանը ներկա են դատական նիստին
- Գայանե Հակոբյանն արդեն տեղափոխված է տնային կալանքի ռեժիմի
- «Որդիներ կանչ». Գայանե Հակոբյանի գործով այսօրվա դատը տեղի է ունենալու
- Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան