Գայանե Հակոբյանն արդեն տեղափոխված է տնային կալանքի ռեժիմի
Աշոտ Փաշինյանի գործով մեղադրյալ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի կալանքը տնային կալանքով փոխելը պաշտպանության կողմին չի բավարարում։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում նախնական դատական լսումներից առաջ լրագրողներին ասաց Գայանե Հակոբյանի պաշտպաններից Հովսեփ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Գայանե Հակոբյանի կալանքի դեմ նրա պաշտպանների բողոքն ու որոշել փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով։
«Առաջին ատյանի դատարանը նախնական դատական լսումներով քրեական դատավարությամբ պայմանավորած կարգով անդրադարձ կկատարի կիրառված խափանման միջոց տնային կալանքին՝ դա անփոփոխ թողելու, վերացնելու կամ ժամկետը երկարացնելու։
Մենք առաջարկելու ենք չկիրառել խափանման միջոց կամ ավելի թեթև խափանման միջոց, քան տնային կալանքը»,- ասաց պաշտպանը։
Նա հայտնեց, որ Գայանե Հակոբյանն այլևս տեղափոխված է, որովհետև առկա է դատարանի որոշումն ու հանձնարարությունը «Աբովյան» ՔԿՀ-ին։
«Տնային կալանքը նույն կալանքի ռեժիմն է, պարզապես այն տարբերությամբ, որ իր բնակության վայրում է։ Գայանե Հակոբյանը դատարան կբերվի ուղեկցությամբ»,- ասաց նա։
Հարցին՝ քրեական հետապնդման դադարեցման ի՞նչ իրավական ուղիներ կան, Հ.Սարգսյանն ասաց. «Դատական լսումները թույլ են տալիս պաշտպանական կողմին հանդես գալ համապատասխան միջնորդությամբ և ինչ-որ մի փուլում դադարեցնելու քրեական հետապնդումը, քանի որ պաշտանության կողմն այս պահին գտնում է, որ բացակայում է հանցակազմը։ Այսինքն կա որոշակի գործողություն, սակայն դրանում բացակայում է հանցակազմը։ Այսինքն, քրեորեն հետապնդելի այն արարքը, որը մեղասգրվում է, այդ մասով հանցակազմը կտրուկ բացակայում է»։
Հիշեցնենք, որ Գայանե Հակոբյանը Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով» մեկ ամսով կալանավորվել է մայիսի 20-ին։
Հարակից հրապարակումներ`
- «Որդիներ կանչ». Գայանե Հակոբյանի գործով այսօրվա դատը տեղի է ունենալու
- Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
- «Որդիների կանչ». Հուսանք, որ գոնե Մ. Շահվերդյանը կապացուցի մեր հերոսամայր Գայանեի անմեղությունը
- Գայանե Մարտիրոսյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան
- Հովսեփ Սարգսյան. Գայանե Մարտիրոսյանը մարտական է տրամադրված
- Փաստաբան. Չկա որևէ ապացույց, որ Գայանե Մարտիրոսյանը առևանգմանը բնորոշ որևէ գործողություն է կատարել
- Փաստաբան. Տիկին Գայանեի գործով քննությունը տևել է շատ քիչ, այն ուղարկվել է դատարան
- Տիկին Գայանեի նոր փաստաբանները հանդես են եկել հայտարարությամբ
- Գայանե Հակոբյանի խցի հետ կապված խնդիր է եղել. Անահիտ Մանասյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին