Ես հույս ունեմ, որ այս ֆոնին դատախազությունն չի փորձի նորից կալանքի մասին անգամ մտածել. Ռուբեն Մելիքյանը՝ Գայանե Մարտիրոսյանի դատավարության մասին
«Մայիսի կեսերին, խափանման միջոցի քնության ժամանակ մենք շատ խիստ ռեժիմ էինք առաջարկում, տնային կալանքը շատ խիստ ռեժիմ է, որը ենթադրում է, որ անձը տնից դուրս գալու հնարավորություն չունի»,-զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝Գայանե Մարտիրոսյանի դատական նիստի ժամանակ լրագրողներին ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Նա հայտնեց, որ եթե դատարանը տնային կալանքը թողնի ուժի մեջ, ապա իրենք Արդարադատութայն նախարարության պրոբացիոն ծառայության հետ պետք է աշխատանքներ կատարեն:
«Ես հուս ունեմ, որ այդ հնարավորությունը կտրվի առնվազը հունիսի 10-ին Եռաբլուր այցելելու հետ կապված՝ տիկին Գայանեի որդու՝ Ժորա Մարտիրոսյանի ծննդյան տարեդարձն է»,-հայտնեց Մելիքյանը և բացատրեց, որ տնային կալանքի դեպքում էլեկտրոնային սարք է տեղադրվում ոտքին, որը ֆիքսում է տեղաշարժը, նաև էլեկտրոնային ծառայություններից՝ զանգերի, կապի մեջ մտնելու որոշակի արգելք է սահմանվում:
Իրավապաշտպանը բացատրեց, որ տնային կալանքը նշանակում է, որ տիկին Գայանեի հետ պետք է տանը մարդ լինի, որպեսզի կարողանան ապահովել կալանքի պայմանները և նրա աղջիկն ու փեսան դատարանում հաստատել են, որ պատրաստ են գնալ նրա տուն:
«Տնային կալանքը բավական խիստ խափանման միջոց է, բայց այս որոշման տևողությունը մինչև ներկայում ընթացող դատական նիստում դատարանի որոշման կայացումն է: Ես հույս ունեմ, որ այս ֆոնին դատախազությունը անգամ չի փորձի նորից կալանքի մասին մտածել»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վատագույնը՝ տնային կալանքը, կա, սպասենք լավագույնին. Վահիդ Սահակյանը՝ Գայանե Մարտիրոսյանի դատաքննության մասին
- Աշոտ Փաշինյան. Ես իմ կամքով եմ նստել տիկին Գայանեի ավտոմեքենան
- Գայանե Մարտիրոսյանն ու Աշոտ Փաշինյանը ներկա են դատական նիստին
- Գայանե Հակոբյանն արդեն տեղափոխված է տնային կալանքի ռեժիմի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան