Սիրիայի հարավում ավելի քան 1700 մարդ օգտվել է համաներումից
Ավելի քան 1700 սիրիացի՝ նախկին ընդդիմության կողմնակիցներ և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափող դասալիքներ, իրենց քաղաքացիական կարգավիճակը հաստատել են Սիրիայի հարավում գտնվող Դերաա նահանգում։ TASS-ը գրում է, որ այդ մասին երկուշաբթի օրը Al Watan թերթին հայտնել է Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցության (PASV) քարտուղար Հուսեյն ալ-Ռիֆային, որը վերահսկում է Ազգային հաշտեցման հանձնաժողովի աշխատանքը։
«Աշխատանքի առաջին երեք օրերի ընթացքում 1700 մարդ օգտվել է իշխանությունների կողմից տրամադրված համաներումից: Շաբաթ օրը 400 քաղաքացիներ եկել էին Դերաայի Կասր-Խուրիաթ պալատ, որտեղ գտնվում է մեր գրասենյակը, կիրակի օրը՝ 600, իսկ երկուշաբթի օրը՝ 700»-նշել է կուսակցության նախագահը:
Ալ-Ռիֆայի խոսքով՝ կառավարության նախաձեռնությունը կօգնի կայունացնել իրավիճակը Սիրիայի հարավում, որտեղ վերջերս կրկին ակտիվացել են ահաբեկչական խմբավորումները։ «Իշխանությունների հետ հարաբերություններ հաստատելը շահավետ է նրանց համար, ովքեր սխալներ են գործել և խախտել օրենքը, քանի որ այն ճանապարհ է բացում նրանց համար դեպի նորմալ կյանք և աշխատանք»,-ընդգծեց նա և հավելել. «Իր հերթին, կառավարությունը կարող է ներգրավել տեղի երիտասարդներին ժողովրդական տնտեսության հետպատերազմյան վերականգնման աշխատանքներին»։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան մինչև վերջ կշարունակի գործողություններն Իրաքում և Սիրիայում
- Սիրիական հակամարտության հարցում իրենց ձախողումն արաբական առանցքային դերակատարները փորձում են ուղղել փափուկ ուժի գործադրմամբ
- ԱՄՆ-ը Սիրիայում Ալ-Քաիդայի առաջնորդի փոխարեն հավանաբար խաղաղ բնակչի է սպանել
- WP. Իրանը, Սիրիային օգնության քողի տակ ենթադրաբար զենք է տվել, որպեսզի հարձակվի ԱՄՆ ռազմական հենակետերի վրա
- Սիրիայի Հալեպի օդանավակայանը դադարել է աշխատել Իսրայելի հարձակման պատճառով, զոհվել է մեկ սիրիացի զինվոր
- Դամասկոսը հայտնել է, որ քառակողմ հանդիպմանը քննարկվել է Սիրիայից թուրքական ուժերի դուրսբերման հարցը
- Իրանի, Ռուսաստանի,Սիրիայի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը հետաձգվել է